«Պետք է մնանք՝ այս ճանապարհը պահենք փակ». «Նոր Հայաստան»-ը կրկին ԿԸՀ-ի առջև է

«Այսօր մի լծակ ունենք՝ ճնշելու այս հանձնաժողովը մեր ներկայությամբ, պետք է մնանք՝ այս ճանապարհը պահենք փակ, մինչև կա՛մ մեզ կմիանան մեր հայրենակիցները, կա՛մ որոշում կկայացնենք հետագա քայլերի հետ կապված»,-քիչ առաջ հասնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ՝ այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«Մենք ունենք տեղեկություն, որ հանձնաժողովներում լուրջ պայքար է ընթանում, տարբեր տեղերում «ոչ»-երն են անցում, մյուսներում՝ կռիվներ են տեղի ունենում: Մենք այստեղ մարդկանց թիկունքն ենք, դրա համար ժողովուրդ, լցվենք համբերությամբ, մեր այստեղ լինելը հաղթանակի գրավականն է»,-հայտրարեց Ա. Ղուկասյանը:

Տեսանյութեր

Լրահոս