Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով նոր ավտոբուսների ձեռքբերմանը, ասաց, որ այս շաբաթ լավ լուր կունենանք:
«Տեսա՞ք, պարոն Համբարյան, որ ես եկա կողմ խոսեցի, կողմ եմ քվեարկում, այնպես որ, խնդիրը հաստիքացուցակն ուռճացնելու հետ էր կապված: Իրավաբանական երկու հաստիքի ավելացմանը ևս կողմ եմ, որովհետև մինչև գալիս հասնում է մեր Իրավաբանական վարչություն, ավելի դանդաղում է ամեն ինչ: Հետևողական եմ լինելու, որ այդ դիմումների և բողոքների հարցերով քաղաքացիները որևէ մեկիս չահազանգեն, որովհետև ահռելի մեծ խնդիր կա, և հուսով եմ՝ այդ խնդիրը կլուծվի: Էլ չբերեք հաստիքացուցակի ավելացում, պարոն Համբարյան»,- ասաց Թեհիմնա Վարդանյանը՝ դիմելով աշխատակազմի ղեկավարին:
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ 300 մլն դրամ ուղղվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռքբերմանը: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց, որ որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով կազմակերպության բարձր ներգրավվածությունը համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև իր ռեսուրսներով մասնակցությունը պատերազմական շրջանում: Հարցի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ արցախցիներից բողոքներ է ստացել Երևան-Ստեփանակերտ ուղևորափոխադրողներից:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն այսօրվա նիստի ընթացքում ելույթ ունեցավ և պատմեց, թե ինչ է տեղի ունեցել օրերս Էրեբունի վարչական շրջան այցելելուց հետո.
Այսօր մայրաքաղաքի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ներկայացրեց, թե ինչ է առաջարկվում:
Այսօր Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հիմնավորեց.
Աղվան Չատինյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը:
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 18 հարց, նիստը վարում էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մինչև օրակարգը հաստատելը Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու իմքայլական անդամներից մեկը վայր է դրել մանդատը:
«Անպայման պետք է: Գլուխը պատին է տալիս Ադրբեջանի նախագահը, որ ասում է՝ պետք է չօգնեն: Երկրի իրավիճակից ելնելով՝ կարծում եմ, որ ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով դարձնելը միգուցե խարխլի կանոնավոր բանակի հիմքերը: Մեղրիով միջանցք երբեք չեն տա, ես ինքս մեղրեցի եմ, մեղրեցիք չեն տա, 100 % չի լինելու»,- ասաց մի տղամարդ:
«Ես այդ օրը շոկ եմ ապրել, շատ վատ ենք վերաբերվում, շատ: Մենք շատ կարևոր հարցեր ունենք դեռ լուծելու, առաջին հերթին՝ գերիների վերադարձը, ամբողջ օրը դա ենք մտածում, թե ինչ պետք է անենք, որ այդ տղաներին շուտափույթ վերադարձնենք: Իսկ զոհերի հարցին պետք է շատ զգույշ վերաբերվել, որովհետև ծնողները շատ վատ վիճակում են, մենք, որ կողքի մարդ ենք, շատ վատ ենք զգում, շատ վատ ապրումներ ենք ունենում, ուր մնաց՝ էդ երեխեքի ծնողները, այդ հարցը շատ նուրբ հարց է, և պետք է շատ զգույշ վերաբերվեն: Զոհերի թիվն էլ դեռ պարզ չէ, ինձ թվում է՝ շատ է»,- ասաց մի կին:
«Չեմ մասնակցելու ընտրություններին: Վախենում եմ: Բոլորին վստահում եմ՝ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Ձեզ էլ եմ վստահում: «Վստահել»-ը չակերտների մեջ եմ ասում, բայց Ձեզ իրականում եմ վստահում, հուսով եմ՝ չեմ սխալվում: Չեմ տեսնում մեկին, ով կարող է երկիրը հանել ստեղծված իրավիճակից»,- ասաց մի տղամարդ:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը երեկ ընդմիջվել էր քվորում չլինելու պատճառով և պետք է շարունակվեր այսօր, տեղի չունեցավ: Ինչպես տեղեկացանք ԵՊՀ-ից՝ պատճառը խորհրդի անդամներից մեկի հարգելի բացակայությունն էր: Հիշեցնենք, որ իշխանության 15 ներկայացուցիչների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու հետևանքով խորհրդում մնացել է 17 անդամ, հենց այնքան, որքան անհրաժեշտ է քվորում ապահովելու և նիստ անցկացնելու համար: Ստացվում է, որ եթե խորհրդի անդամներից միայն մեկը, անգամ հարգելի պատճառով, բացակայում է, խորհրդի աշխատանքը պարալիզացվում է:
«Ախռանայի տղերքը գնում են էդ ռեստորան ու նորից նույն չափ սև իկռա են ուզում, բայց ասում են՝ «էս անգամ փոխանցումով առնենք, էլի», ռեստորանի ադմինիստրացիան ասում ա, որ փոխանցումով առնելու դեպքում 3 հազարի փոխարեն՝ 5 հազար դոլար կլինի կիլոգրամը: Ու էս մեր «սրբության սրբոց» վարչապետն իմանում ու ջղայնանում ա և որոշում ա տվյալ ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում»,- գրված է Սամսոնյանի հրապարակման մեջ:
Իշխանության 15 ներկայացուցիչ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս գալու դիմում է ներկայացրել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախարարության ներկայացուցիչների որոշման պատճառը:
Այսօր ԵՊՀ-ում հրավիրվել էր Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Իշխանության ներկայացուցիչներից 15-ը խորհրդին իրենց անդամակցությունը դադարեցնելու դիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, գործընկերների օրինակին չէր հետևել միայն Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ իշխանության 16 ներկայացուցիչներից 11-ը խորհրդից դուրս գալու դիմում է ներկայացրել: Նրանց թվում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը, նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: 168.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հարցրեց, թե ո՞րն է պատճառը, որ նախարարության ներկայացուցիչները նման որոշում են կայացրել:
Կառավարության 11 ներկայացուցիչ դիմում է ներկայացրել, որ դադարեցնի իր անդամակցությունը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին: Սա այս ամսվա մեջ արդեն երկրորդ հարվածն է Մայր բուհին: Ապրիլի 1-ին էլ կառավարության ներկայացուցիչների և 2 դասախոսների բացակայության պատճառով տապալվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր բուհի 2019-20 ուստարվա հաշվետվությունը և զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված աշխատանքների կատարողականը, ինչպես նաև կայացվեր որոշում ԵՊՀ-ի կառավարիչ-ռեկտորի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության վերաբերյալ: Արդյոք կապ կա՞ այս երկու դեպքերի միջև, և ի՞նչ նպատակ են հետապնդում:
«2018 թ. «հեղափոխությանը» հաջորդել է պետության կարևոր ինստիտուտների թիրախավորումը՝ ընտանիք, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի, բանակ՝ իր ազգային հերոսներով». այսօր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնության ասուլիս-քննարկման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի իշխանության ամենաբարձր մակարդակով հնչող այն պնդումների մասին, թե Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ մեր դիրքորոշումը պետք է փոխվի, Զոհրաբյանը պատասխանեց, որ ստեղծված իրավիճակում ինքը դեմ է դրան:
«Եթե նույնիսկ տեղի ունենան ընտրություններ, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, ընդդիմությունը չի ընդունելու, պայքարն ավելի սաստկանալու է, եթե ընդդիմությունը հաղթեց, Նիկոլն այդպես հեզ, փափուկ ձևով չի հանձնելու իր իշխանությունը, արյունահեղությունն ու երկու կողմի ավելի լարվածությունն անխուսափելի է: Դեռ հույս ունեմ, ինչպես մոտ անցյալում հավատում էի, որ մեր երկրի փրկությունը ռազմական հեղաշրջումն է, էլի հույս ունեմ, որ մի զինվորական տղամարդ, իսկական սպա, արժանապատիվ սպա այդ քայլին կդիմի և թույլ չի տա արյունահեղություն, կփրկի երկիրը, կհանի այս դժվար իրավիճակից: Նիկոլը հաղթեց՝ ընդդիմությունը չի հանդուրժելու, ընդդիմությունը հաղթեց՝ Նիկոլը հեշտությամբ չի զիջելու»,- ասաց Աճեմյանը:
«Կառավարության դիմաց բողոքի ակցիան Փաշինյանի սարքածն է, որ՝ Ղարաբաղից հետ բերեք մեր զինվորներին, բա Սյունիքն ո՞վ է պաշտպանելու, վաղը կասի՝ Սյունիքից հետ բերեք, մյուս օրը կասի՝ Երևանը մեզ հերիք է: Գերիների ծնողները, որ այս պահին ՊՆ-ում են, այո, բոլոր դեպքերում պետք է մեծահոգի լինել ու աջակցել, գոնե բարոյապես, բայց իրենք պետք է հասկանան, գերիների ծնողները, Ղարաբաղում ծառայող զինվորների ծնողներ, եթե ձեզ փող են տվել, կամ համոզում են՝ գնում եք Կառավարության դիմաց կանգնում եք, Ղարաբաղն իբր անապահով տեղ է, բերում եք Սյունիք, իբրև ապահո՞վ տեղ է, ոչ մի բան ապահով չի: Մեր անապահովության հիմնական աղբյուրը ոչ թե 80-85 միլիոնանոց Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանն է, այլ Նիկոլ Փաշինյանն է, եկեք հանենք էս մարդուն, հեռացնենք այս խաբեբային»,- ասաց Բագրատյանը:
«Ես կարծում եմ, որ այս ծուռ հայելիների թագավորությունն ի վերջո իր ավարտը կունենա, շատ մեծ հույս ունեմ, որ կունենա, չգիտեմ՝ էս ընտրություններո՞վ կլինի, թե՞ չէ, որովհետև էս ընտրություններից ես բան չեմ հասկանում, բա որ էդ ընտրություններում նորից էս ուժը հաղթի, ի՞նչ է ստացվում, որ զրոյացվո՞ւմ են մեր զոհերը, չենք ունեցե՞լ, ամբողջը զրոյացվո՞ւմ է, չեմ կարողանում հասկանալ, էս ամեն ինչը պետք է լիներ հենց էսպե՞ս, էդ երեխեքը պետք է զոհվեի՞ն, էսքան էլ վիրավո՞ր պետք է ունենայինք, էս երկիրն էլ կործանեինք, որ մենք մնանք իշխանության, էդ է ստացվո՞ւմ, ոչ մեկը պատասխան չի տալո՞ւ էս ամեն ինչի համար, ուղղակի հարցնում եմ ու ուզում եմ հասկանալ: Մենք ազգովի պատասխան տվեցինք 2018թ.-ի համար»,- ասաց Դադասյանը:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի հավատում մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե երեկ Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ Բաքվից Երևան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած՝ տեղանքի ուսումնասիրությունը: Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետն ասաց, որ Մեղրիի միջանցքի մասին խոսակցություններն ընտրություններից առաջ լուրջ չեն:
«Այս ժողովրդի մի հատված կա՝ խեղճ, անճար, բացարձակապես տգետ ու ապաշնորհ, որն ի դեմս այդ անձնավորության՝ իր հայելային արտացոլումն է տեսնում, և Նիկոլ Փաշինյան վարչապետն այդ զանգվածի վրեժն է բոլոր հաջողակ, կրթված, աշխատող մարդկանցից»:
Ինքնաթիռում եղել է միայն Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը:
Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հետաքրքրվեց, թե Հայաստանում արդեն գրանցվե՞լ է կորոնավիրուսի դեմ ռուսական՝ Սպուտնիկ V պատվաստանյութը, ինչին Փաշինյանը երկու անգամ պատասխանեց՝ «այո»:
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամը նկատեց, որ այսօր երթի ժամանակ իրենց միացել են պատահական անցորդներ: Նա պնդեց, որ կանանց ակցիաները լինելու են շարունակական այնքան ժամանակ, քանի չեն հասել իրենց վերջնանպատակին: Անդրադառնալով ոստիկանների կիրառած ուժին՝ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամները պնդեցին, որ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել:
«Ոստիկաններին կոչ կանեմ, որ նախ՝ տղամարդ լինեն, հետո նոր՝ ոստիկան: Այսօր տեսանք, որ տղամարդկության գործոնը, կարծես թե, գոյություն չունի մարդկանց մոտ». Ոստիկանության կենտրոնի բաժնի առջև լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով այսօր Կառավարության առջևից կանանց բռնի ուժով բերման ենթարկելու ոստիկանության գործողություններին: Հիշեցնենք, որ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանայք այսօր ակցիա էին կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հրաժարականի պահանջով, երթով եկել էին գործադիրի շենք և ցանկանում էին ներս մտնել՝ կառավարության անդամներին թուրքական ֆեսեր տալու համար:
Այսօր ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման կանայք երթ էին կազմակերպել դեպի Կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Նրանք իրենց միանալու կոչ էին տարածել, որում ասված էր, որ «ապրիլի 7-ին կանանցով Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք՝ դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին և իր թրքահպատակ խմբակին»:
Երեկ Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները նշում էին Հիսուս Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատկի տոնը: Նախորդող օրը, սակայն, այնքան էլ տոնական չէր, խանութներում ձու չկար, իսկ եթե գտնում էիր, ձեռք բերելու համար «կռվով» պիտի անցնեիր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ չպետք է նման իրավիճակ լիներ:
«Մենք Ադրբեջանի պետական քաղաքականությանն այդ առումով նոր չէ, որ պետք է ծանոթանանք: Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը դրա ցայտուն օրինակներից մեկն էր: Իհարկե, Մայր Աթոռը փորձում է միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավելու միջոցով որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, բայց թե որքա՞ն արդյունավետ է, դա դժվար է գնահատել: Ամեն դեպքում պետք է փորձենք, բայց մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, մեր պատմամշակութային հուշարձանները՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում դրված ընդհանուր մոտեցումները»,- ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: