
Բաքու-Երևան ինքնաթիռը դատարկ է եղել. գերիներ չեն վերադարձվել

Այսօր նախատեսված էր հայ ռազմագերիների վերադարձ Հայաստան: Տեղեկությունը լրատվականներից մեկի հետ զրույցում հաստատել էր Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Լուրն արագորեն տարածում էին մերձիշխանական շրջանակները: Ավելի քան կես ժամ առաջ Բաքու-Երևան չվերթով ինքնաթիռը ժամանել է, սակայն 168.am-ի տեղեկություններով այն դատարկ է եղել, գերիներ չեն վերադարձել: Ինքնաթիռում եղել է միայն Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը: Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա, ծնողները շարունակում են Էրեբունի օդանավակայանում սպասել իրենց զավակների վերադարձին: