168.am-ը քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվո՞ւմ է Հայկ Մարությանը իր պաշտոնավարման ժամկետից շուտ հրաժարական տալ՝ պայմանավորված այն գնահատականներով ու քննադատություններով, որ հնչեցնում են իր հասցեին հենց իշխող ուժի առանցքային դերակատարում ունեցող դեմքերը:
Երևանում շրջելիս կարելի է նկատել, որ մայրաքաղաքում զբոսնող օտարերկրացիները հաճախ ավելի շատ են, քան տեղացիները: 168.am-ը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից հարցրեց, թե կարելի՞ է ենթադրել, որ զբոսաշրջության ոլորտը վերականգնվում է, և ո՞ւմ համար է հետաքրքիր Հայաստանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Շիրակի մարզում հավաքել էր ընտրելու իրավունք ունեցողների քվեների 65.22 %-ը: 168.am-ը մարզի բնակիչների սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանից հարցրեց, թե իր համար սպասելի՞ էին ընտրության այս արդյունքները և հատկապես այն, որ ամբողջ Հայաստանում Շիրակը ՔՊ-ին երկրորդ ամենաշատ քվե տված մարզն է:
168.am-ը «Վեոլիա ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանից հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ խնդիրը դեռ չի կարգավորվել:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ընտրություններից հետո Covid 19-ի դեմ պատվաստումների ակտիվություն է նկատվում:
Այսօր Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորմանը և սրտային տագնապով բժշկական կենտրոն տեղափոխվելու հանգամանքին, հույս հայտնեց, որ բժիշկն արագ կապաքինվի:
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը՝ ասաց, որ հանդիպումը կայացել է Փաշինյանի նախաձեռնությամբ, որի ընթացքում վերջինն ասել է, թե կա գաղափար՝ ստեղծել ֆորմատ արտախորհրդարանական ուժերի հետ շփվելու համար, որ նրանց ձայնը ևս լսելի լինի:
«Մենք ֆիքսել ենք բոլոր այն ընտրախախտումները, որ մեր առջև են եղել, իհարկե, ֆիքսել ենք, դրա հետ մեկտեղ՝ մեր վերլուծական ծառայությունները հիմա շատ մանրակրկիտ ուսումնասիրում են ստեղծված իրավիճակը, և ըստ այդմ մենք կհասկանանք մեր քայլերի հետագա տրամաբանությունը: Մենք հիմա ուզում ենք հասկանալ՝ այդ ընտրախախտումների ծավալն էական ազդեցություն ունեցե՞լ է ընտրությունների վրա, թե՞ ոչ: Շատ կարևոր է սա հասկանալ և շատ հստակ, պարզ, սառնասրտորեն վերլուծել»:
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանն անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում զանգվածային ապօրինի կրպակներ տեղադրելուն՝ ասաց, որ եթե առաջ դա արվում էր միայն ոչ աշխատանքային օրերին, ապա հիմա մարդիկ հանդգնում են աշխատանքային օրերին ևս տեղադրել:
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նախ շնորհավորեց իր քաղաքական թիմին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար, չնայած նա չէր մասնակցում քարոզարշավին:
Հայաստանի Հանրապետությունում այսօր կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1.281.174-ը, այսինքն՝ 49.4 %-ը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասուլիսի ժամանակ ասաց նաև.
Այսօր Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Առավոտից ահազանգեր են հնչում, տեսանյութեր են տարածվում ընտրախախտումների մասին: 168.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանից հարցրեց, թե նկատե՞լ են իրենք` իրենց վստահված անձինք, հանձնաժողովի իրենց անդամները ընտրախախտումներ:
Ռոբերտ Քոչարյանի արյունոտ թռուցիկները Երևանի տարբեր փողոցներում են հայտնվել երեկ գիշերվանից: Բաղրամյան պողոտայում՝ ականատեսներից մեկը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, մեզ հետ զրույցում պատմեց՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում Lada 21 09 և Mercedes մակնիշի երկու մեքենայով, բարձր երաժշտությամբ մի խումբ երիտասարդներ այդ թռուցիկները շաղ են տվել ամբողջ փողոցով, քամին դրանք դեպի մայթ էր բերել:
Այսօր «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի ասուլիսի ժամանակ կոմիտեի անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեկվա հանրահավաքին, նշեց, որ աննախադեպ վարչական ռեսուրս է կիրառվել:
Այսօր «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ասուլիսում ասաց, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում նախապատրաստվող ընտրախախտումների մասին: Նա հատկապես անդրադարձավ ահազանգերից երկուսին, որոնք ըստ իրենց ուսումնասիրությունների՝ ունեն արժանահավատության բարձր աստիճան:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներից մեկը Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց, թե ահազանգեր են հնչում, որ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգվել է բուժանձնակազմին պարտադրել ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքին, ինչպես նաև ներկայացնել ստացիոնար բուժում ստացող հիվանդների տվյալները։
«Մենք 1000-ից ավելի անհետ կորած ունեցել ենք նոյեմբերի դրությամբ»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած փաստաթղթին, որտեղ նշվում է, որ ունենք 1064 անհետ կորած:
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք անցնելու են խորհրդարան:
Այսօր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց հաջողվել է ճեղքել ընտրապայքարի երկբևեռ պատկերը, ըստ որի՝ իշխանության համար պայքարում են միայն Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ տեսնում եմ, որ երեխաները մեր բուկլետներն են այրում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխարկը վերցրել այրում են, և դա սոցիալական ցանցերում տարածում են: Սա ինչի՞ց է գալիս, որտեղի՞ց է գալիս, ինչո՞ւ են սա անում, ո՞վ է սա քարոզում: Երեխաները լսում են այդ հայհոյախառն ելույթները, այդ ատելության քարոզը, հետո տրամադրվում են, հետո դառնում են այդ ատելության քարոզի մի մասնիկը: Ինչո՞ւ ենք մենք մեր սրբությունները վտանգում, ո՞նց կարելի է երեխաներին ներգրավել նման գործընթացների մեջ»,- ասաց Մարուքյանը:
««Լուսավոր Հայաստանը» մերժել և մերժում է «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքը: Դրա համար մենք պատրաստ ենք համախմբել բոլոր կարող մարդկանց, պրոֆեսիոնալներին, նստեցնել մեկ սեղանի շուրջ և բոլորի գիտելիքները ծառայեցնել ՀՀ զարգացման համար»,- ասաց Գորգիսյանը:
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում էր: Նրանք, ինչպես քարոզարշավի նախորդող օրերին, շրջում էին բակերում և ներկայացնում իրենց ծրագիրը, որի հիմքում «ազգային համախմբումն» է: Բակերից մեկում ԼՀԿ առաջնորդ, իրենց նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ մի քաղաքացի պատուհանից ասաց.
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության հենց հաջորդ օրվանից՝ հունիսի 21-ից, մինչև հունիսի 24-ի ժամը 10:00-20:00-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքներ է նախատեսում Հանրապետության հրապարակում:
Այսօր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 6-րդ օրը, Երևանում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց հասել են տեղեկություններ, թե իրենց կուսակցության մասին լուրեր են տարածում, որոնք կեղծ են:
Նա, դիմելով հավաքվածներին, կրկին առաջ քաշեց թեզը, թե «թավիշը» փոխարինելու են «պողպատով»: Փաշինյանը առիթը բաց չթողեց անդրադառնալու մամուլին, որի ներկայացուցիչների աշխատանքը, ինչպես պարզ դարձավ խոսքից, չի բավարարում Փաշինյանին:
Այսօր՝ նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, իրենց նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր մարզային այցերի ընթացքում քաղաքացիները դժգոհել են վարչապետի պաշտոնին հավակնողների, նրանց թիմակիցների բառապաշարից, հռետորաբանությունից:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի երևանյան մասն այսօր կանցկացնի Արաբկիր վարչական շրջանում: Մինչ քարոզարշավի այսօրվա միջոցառման մեկնարկը, լրագրողի հարցին, թե որոնք են ընտրողներին ներկայացվող կուսակցության ամենակարևոր ծրագրային դրույթները, ԼՀԿ անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Գևորգ Գորգիսյանն այսպես պատասխանեց.
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավի երևանյան հանդիպումներն անցկացնում է Աջափնյակում: ԼՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել և քարոզարշավ է անում, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությունը չի թուլանում, ասաց․
Այսօր ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները շրջում են Երևանի փողոցներում: ԼՀԿ առաջնորդ, նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ երեկ իրենց քարոզարշավը տեղի է ունեցել Երևանում և Սյունիքի Ագարակ քաղաքում:
«Կոնգրեսի ցուցակում ընդգրկված թեկնածուների զգալի մասին չեմ էլ ճանաչում, իրենց հրապարակումներից, ելույթներից գիտեմ, բայց անձամբ ծանոթ չեմ եղել, ցուցակը կազմել է վարչությունը, վստահ եմ, որ այս պահին դուք կազմել եք լավագույն ցուցակը»,- ասաց Տեր-Պետրոսյանը: