«Մեկ ա, ձեզ չենք ընտրելու: Վայ, ինչի՞ համար». քաղաքացու և Էդմոն Մարուքյանի երկխոսությունը

Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում էր: Նրանք, ինչպես քարոզարշավի նախորդող օրերին, շրջում էին բակերում և ներկայացնում իրենց ծրագիրը, որի հիմքում «ազգային համախմբումն» է: Բակերից մեկում ԼՀԿ առաջնորդ, իրենց նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ մի քաղաքացի պատուհանից ասաց.

«Մեկ ա, ձեզ չենք ընտրելու»:

«Վայ, ինչի՞ համար: Մեծ բազմաբնակարան շենք ա, մի տուն էլ թող չընտրի, ի՞նչ ա եղել, ի՞նչ խնդիր կա»,- հեգնեց Էդմոն Մարուքյանը:

ԼՀԿ անդամներն իրենց քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին նաև հորդորում են անպայման մասնակցել ընտրություններին՝ անկախ նրանից, թե ում են տալու իրենց ձայնը, սակայն նաև պնդում են, որ եթե քվեարկեն իրենց օգտին, ապա իրենց քվեն կլինի հանուն համերաշխության:
ԼՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով:

Տեսանյութեր

Լրահոս