168.am-ի տեղեկություններով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է և հանդիպում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանը վստահեցնում է՝ մեր կրթական համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի, այն որդեգրել ենք Սովետական Միությունից, որտեղ կրթական համակարգը ծառայում էր այդ ժամանակվա մարտահրավերներին, բայց քանի որ այդ պետությունն այլևս չկա, ու փոխվել են մարտահրավերները, բայց ոչ կրթական համակարգը, ուստի այդ համակարգն այլևս չի սպասարկում մեր պետության շահը։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել՝ պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և երբ խորհրդարանում Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնում է այլ խնդիրներ, դա դեռ չի նշանակում, որ հրաժարվել է իր առաջնային պահանջից՝ Փաշինյանի հրաժարականից։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմի ավարտից հետո կապիտուլյանտ իշխանության պաշտոնավարման պատճառների մասին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանը։
«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի համոզմամբ՝ Հայաստանին ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ երկրի առաջ ծառացած բավականին լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար, ուստի դրական քայլ է համարում 3.8 տոկոսով 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի թողարկումը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով կառավարության այդ գործարքին, Տիգրան Ջրբաշյանը պարզաբանեց նաև.
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետի աշխատակազմից դեպի Արցախ իրականացվել է ընդամենը մեկ գործուղում՝ այն էլ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականների, արարողակարգի բաժնի մասնագետի և գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարորդի կազմով։ Այդ գործուղման համար հատկացվել է 44 հազար դրամ գումար»,- 168.am-ի գրավոր հարցերին ի պատասխան՝ հայտնում են Կառավարությունից։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի համար պարզ չէ, թե 2016 թվականի ապրիլյան պատերազմի ավարտից հետո մեր զենքի պահեստներն ի՞նչ վիճակում են եղել։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով նախարարության գործունեության ամփոփ հաշվետվությունը վերջին երեք ամիսների ընթացքում, ինչպես նաև հանգամանալից անդրադարձավ ռազմարդյունաբերության ոլորտում իրականացված միջոցառումներին և, առհասարակ, այդ ուղղությամբ տարվող պետական քաղաքականությանը։
Խոսելով Արցախի պարտության վերաբերյալ՝ բանակից, հրամկազմից ու գեներալիտետից հանրության սպասումների մասին՝ Սայաթ Շիրինյանն ընդգծեց, որ որևէ սպասում պետք չէ նրանցից ունենալ, որովհետև մենք, ցավոք սրտի, չունեցանք զինվորական էլիտա։
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը 168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում փաստացի իշխանություն չունի, այդ պատճառով փորձում է թողնել տպավորություն, թե բնականոն աշխատում է՝ իհարկե, փորձելով նաև Արցախի կորստի հարցը դարձնել երկրորդական և դրա փոխարեն քաղաքական օրակարգ ներբեռնել այնպիսի հարցեր, որոնք, ընդդիմության կարծիքով՝ առաջնահերթ չեն։ Այս ամենին ի պատասխան՝ ընդդիմությունն անում է ամեն ինչ, որպեսզի փաստացի Արցախը կորցրած և երկրի անվտանգային համակարգը փլուզած իշխանությունը կրի պատասխանատվություն։
«Կարող են լինել զինված խմբեր, ո՞նց են բացառելու, որ նրանց մոտ եղած զենքը կրակի։ Ինչ է՝ գիտակցված գնում են ռիսկի՝ ունենալով հավանականություն, որ այդ զենքը կարող է կրակե՞լ։ Մյուս կողմից՝ Փաշինյանը գնում է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար, ու չեմ պատկերացնում՝ արդյո՞ք պատկերացնում է, որ կարող է լինել քաղաքացիական բախում։ Բազմաթիվ մարդիկ, պատգամավորներ, կարծում եմ՝ չեն համաձայնի նրա հետ նույն ցուցակով գնալ ընտրությունների, խնդիր ունեն անվտանգության, չէ՞ որ, երբ երկրի վարչապետի թիկնապահների քանակն ամեն օր ավելանում է, ինչպե՞ս կարող են այդ ցուցակով ընտրության գնացողներն անվտանգության խնդիր չունենալ, իսկ ընտրությունների գնալով՝ Փաշինյանը փորձելու է լեգիտիմացնել այս պատերազմում իր պարտությունը»,- ասաց Աննա Գրիգորյանը։
«Այս հարցն այս Կառավարությանը չէի վստահի, որովհետև եկել եմ այն համոզման, որ այս Կառավարությունը անվտանգության խնդիրները լուծելու իրավասություն չունի։ Մեզ պետք է այլ տիպի Կառավարություն, որը իսկապես անվտանգային խնդիր կլուծի, ոչ թե զորքը ետ կքաշի Շուռնուխ ու կասի, թե ադրբեջանցիները մեզ էլ ձեռք չեն տա։ Մեզ անհրաժեշտ է նաև, որ մեր ռազմական մասնագետները կրթություն ստանան այնպիսի բուհերում, որտեղ սովորեցնում են, թե ինչպես պետք է կազմակերպել հակաօդային էշելոնացված համակարգ, որովհետև որպեսզի հաջորդ պատերազմում չպարտվենք օդում, մեզ պետք է էշելոնացված պաշտպանություն։ Մեզ պետք են լավագույն ռազմական մասնագետները, որոնց պետք է ընտրենք՝ ինչպես մեր երկրից, այնպես էլ հրավիրենք դրսից՝ արդիական, ժամանակակից բանակ ունենալու համար»։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում ընդդիմադիրներին կոչ էր անում տագնապի զգացողություններ չտարածել բնակչության շրջանում՝ հավելելով՝ եթե ցանկանում են իմանալ, թե ի՞նչ է անում իշխանությունը, պետք է նայել և տեսնել, որ իշխանությունն աշխատում է, մշակում սոցիալական աջակցության ծրագրեր։
Երեկ Ազգայի ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներ, որի ընթացքում «Ռոբոմարթ» ընկերության տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանն իր ելույթում նշեց, որ մինչև 2025 թվականը ՀՀ-ում գիտություն գրեթե չի լինելու, գիտության վիճակն իսկապես աղետալի է, և անկախ նրանից, թե որոնք են ստեղծված իրավիճակի պատճառները, պետք է հստակ ընդգծել, որ գիտությունն այդ վիճակից դուրս բերելու համար նախևառաջ պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը։
Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 10-ին 168.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին իրենց գրասենյակներ բերելու ու նրանց խաղադրույքներին արժանանալու համար։
«Սա այն բանակը չէր, որը մենք ստեղծել էինք, սա այն ղեկավարությունը չէր, որը մենք ունեինք։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող էին ուղղակի զիջել այդ տարածքները։ Նվիրվեցին։ Դա բացատրում եմ նրանով, որ այն ղեկավարը, որը բանակում չի ծառայել, չի կարող հասկանալ ո՛չ զինվորի, ո՛չ էլ հողի գինը»,- ասաց նա։
«Մեկ՝ միանվագ գումարներ էին տալիս, մեկ՝ կոմունալ վճարները վճարելու համար փող բաժանում։ Կառավարությունը 20-ից ավելի միջոցառում է գործարկել և տնտեսություն ներարկել 300 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք տնտեսության մեջ որևէ խնդիր չեն լուծել, այդ գումարը, բառիս բուն իմաստով, փոշիացվել է, որովհետև Կառավարությունը պատկերացում չի ունեցել՝ ինչ խնդիր պետք է լուծի, ինչ է՝ կարծում էր, որ ընտանիքը 68 հազար դրամով կարողանալու է իր գնողունակությունը մեծացնե՞լ։ Նշեմ, որ Կառավարությունը մինչև կորոնավիրուսն արդեն 270 միլիարդ դրամի պարտք էր կուտակել»։
«Ընդդիմությունը փորձում է քաղաքակիրթ և սահմանադրական ճանապարհով ստիպել, որ իշխանությունը գնա։ Սահմանադրությամբ կա արտահերթ ընտրություն անցկացնելու ընդամենը մեկ ելք՝ որպեսզի խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի։ Ընդդիմությունն այս ճանապարհով է գնում՝ կրկնում եմ՝ մնալով Սահմանադրության շրջանակներում՝ հույս ունենալով, որ մարդը, որը պարտվել է, պետք է հեռանա, ինչպես, օրինակ, տեղի է ունենում սպորտում»։
Վարչապետի աշխատակազմը մշակութային միջոցառումներ անցկացնելու համար 22 միլիոն դրամից ավելի գնում է իրականացրել մեկ անձից։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր և քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ՝ Զարիֆի տարածաշրջանային այցն ունի մեկ նպատակ՝ Իրանը պարզապես ցանկանում է դուրս չմղվել այն գործընթացներից, որոնք ոչ թե տեղի են ունեցել, այլ որոնք դեռ տեղի են ունենալու, իսկ սպասվող իրադարձությունների համատեքստում Իրանի պատրաստակամությունը՝ մասնակից դառնալ Ադրբեջանի օկուպացրած տարածքների վերակառուցման աշխատանքին, ընդդեմ Հայաստանի քայլ չպետք է դիտարկել։
«Ավելի վաղ չէր ասում, որովհետև պնդում էր, թե հրաման է կատարել, բայց ո՞ւմ հրամանն է կատարել, չէ՞ որ նրանց տված երդման մեջ գրված չէ, որ իրենք ծառայում են Փաշինյանին, գրված է, որ ծառայում են հայրենիքին, ուստի, եթե հայրենիքին ծառայող մարդն այդ ամենն իմանալով հանդերձ՝ որևէ բան չի ասել ու արել, հիմա՝ հետին թվով հայրենապաշտ ձևանալու փորձերը խայտառակություն են։ Տոնոյանը հիմա խոսեց, որովհետև եթե ժամանակին խոսեր այս ամենի մասին, իր նկատմամբ գրոհ կլիներ, բայց այդ ամենով հանդերձ՝ մեկ է՝ հետին թվով հայրենապաշտ ձևանալն անվիճելի կասկած է հարուցում»,- ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ պաշտպանության նախկին նախարարի արդարացումներից պարզ է դառնում, որ ինքն ու Փաշինյանն ունեն միմյանց վերաբերյալ կոմպրոմատներ։
«Այնպես որ, Փաշինյանի անձնական շահից է բխում, որ տա հրաժարական, և ոչ թե՝ իրականացնի արտահերթ ընտրություններ։ Փաշինյանին ձեռնտու է մոտ ապագայում հրաժարականը, որովհետև երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետևանքով գարնան սկզբում սոցիալական բունտն անխուսափելի է դառնալու, ինչին ավելանալու է նաև փախստականների ու արտագաղթի խնդիրը։ Որևէ կառավարություն չի՛ կարող այս մարտահրավերներին դիմակայել»,- ասաց Գագիկ Մինասյանը։
«Եթե Փաշինյանը չգիտի, թե «Իմ քայլում» 20 պատգամավորն ինչ կանի, դա առավելևս փաստում է, որ որպես ղեկավար՝ ձախողել է, պետք է հասկանա, թե ինչու կարող են այդ 20 հոգին գնան ու ընտրեն Էդմոն Մարուքյանին, թեև ես վստահ չեմ, որ Էդմոն Մարուքյանին կընտրեն»։
«Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր՝ իշխանությունը փորձում է գործունեության իմիտացիա ստեղծել, սակայն պարտված ու թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող իշխանությունը, ակնհայտ է, որ չի կարող երկիրը կառավարել, հետևապես, նման իմիտացիոն քայլերով փորձում են դեռևս կենդանության նշաններ ցույց տալ»,- ասաց Գասպարյանը։
«Մենք մեզ համար տարբերակ ենք դիտարկում արտահերթ ընտրությունների գնալը՝ վարչապետի հրաժարականով։ Ես չգիտեմ, թե Փաշինյանը հուշագրի ստորագրման առաջարկով ի՞նչ է ուզում, սակայն բանաձևը հետևյալն է՝ արտահերթ՝ վարչապետի հրաժարականով, որովհետև նրանց վարչարարության դեպքում մի քիչ անհավանական է ընտրություն կազմակերպելը։ Բոլորս էլ գիտենք, որ մյուս տարբերակում չկա վստահություն, հասարակության մեջ կա ապատիա, և այլ տարբերակ չի մնում, քան ասել իշխանությանը, որ՝ դուք չեք կարողանալու վարել ընտրությունը, չեք էլ կարողանում առհասարակ բանակցել»,- ասաց Հարություն Բաբայանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱՅԲ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «ABBYY» ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը։
Հունվարի 14-ին Կառավարությունն ընդունեց որոշում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից պրոգրեսիվ հարկման անցնելու մասին, որով ֆիզիկական անձինք նախկինում գործող 1000 դրամի փոխարեն՝ այսուհետ հիմնադրամին կվճարեն՝ 150.000 դրամ եկամուտ ստանալու դեպքում՝ 1.000 դրամ, 150.000-300.000 դրամի դեպքում՝ 2.000 դրամ, 300.000-500.000 դրամի դեպքում՝ 3.000 դրամ, 500.000-1.000.000 դրամի դեպքում՝ 6000 դրամ, իսկ 1.000.000 դրամ կամ ավելի եկամուտ ստանալու դեպքում՝ 12.000 դրամ:
«Մի շատ լավ լակմուսի թուղթ ունեմ՝ այն քաղաքական ուժը, որը հիմա կամ առաջիկա ժամանակահատվածում չի հայտարարում, որ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին չի մասնակցելու, այս կամ այն կերպ ստում են։ Նիկոլի պատգամավորներն այսօր խնդիր ունեն տանից դուրս գալու և մարդկանց աչքերի մեջ նայելու։ Այս Ազգային ժողովի պատգամավորները պետք է ընկալեն հետևյալը՝ Նիկոլը եթե անգամ գնա արտահերթի, այս խմբակցության հետ չի՛ գնալու, որովհետև դա հավասար է ինքնասպանության, հետևաբար՝ ո՞րն է ավելի լավ՝ դավաճանի պիտակը պահել մինչև վերջ՝ հետո չհայտնվել խորհրդարանո՞ւմ, թե՞ այդ լափած պարգևավճարների դիմաց գոնե մի գործ անել՝ իշխանությունը հեռացնել Նիկոլ Փաշինյանից, որովհետև Փաշինյանն իշխանություն չունի»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Արդարադատության նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»։
Հենց Փաշինյանի ընկեր Ղալումայանին վստահվեց 18 համայնք ունեցող խոշորացված Իջևանում Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդումը, ինչը հիմա առավել կարևոր է, քանի որ կապիտուլյացիայի ակտ ստորագրելուց ու Արցախից 9500 քառ կմ տարածք Ադրբեջանին հանձնելուց, Մեղրիով Թուրքիային և Ադրբեջանին ցամաքային ճանապարհ տալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հրաժարականի հարց իր օրակարգում չկա։
Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2020 թվականի բյուջեում՝ պահուստային ֆոնդից 2.5 միլիարդ դրամ հատկացնելով Առողջապահության նախարարությանը։