Այսօր ժամը 12։00-ին լրացավ ընդդիմադիր 16 կուսակցությունների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացված վերջնագրի ժամկետը, և Փաշինյանը հրաժարական չներկայացրեց, որից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ մինչև 17։00-ն անհնազանդության ակցիաներ իրականացնել և բարձրաձայնել իրենց դժգոհությունը։ Իշխան Սաղաթելյանի այս կոչից հետո հայոց երկու կաթողիկոսները՝ Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը, ապա նաև՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հանդես եկան հայրապետական պատգամով՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազրությունները։
Ազգային ժողովն այսօր 68 կողմ, 2 դեմ ձայներով ընդունեց որոշման նախագիծ, որով հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հրատապ թեմայով քննարկումը կանցկացվի ոչ թե բաց, այլ փակ նիստով։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ դիմել են ԱԺ նախագահին նիստը փակ անցկացնելու համար, որպեսզի չվտանգվի ռազմագերիների անվտանգությունը։
«Աներկբա է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և պետք է հեռանա իր թիմի հետ միասին, բայց այդ հեռացման գործընթացը պետք է տեղի ունենա Ազգային ժողովում, որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ քաղաքացիական բախումներ»,- ասաց Գրիգորյանը։
Դեկտեմբերի 4-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն դրամ է հատկացվելու Ազգային ժողովին` կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու, պատգամավորերի գործուղումների նպատակով։
«Միայն հացահատիկի հետ կապված չեն մեր խնդիրները, մենք հսկայական խնդիրներ ունենք այգեգործության ոլորտում՝ սկսած տնկիներից՝ մինչև այգետնկության սխալ կազմակերպումը։ Կան գործարարներ, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել, այգիներ են հիմնել, բայց գործարարներին խաբել ու սխալ տնկիներ են վաճառել»,- ասաց Մնացականյանը՝ շեշտելով, որ այգեգործության հետ կապված՝ կան նաև օրենսդրական բազմաթիվ խնդիրներ։
Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն դրամ կհատկացվի Ազգային ժողովին` կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։
Կառավարությունը դեկտեմբերի 3-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով հավանություն է տվել ներդրումային մի ծրագրի, որով նախատեսվում է Շիրակի մարզում գտնվող Պաշտպանության նախարարությանն ամրացված հատուկ նշանակության թվով 5 հողամասերը, որոնցից երկուսը՝ զորանոցային տարածքներ, անհատույց սեփականության իրավունքով հատկացնել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին և Արման Սահակյանին՝ Գյումրի քաղաքում «Ռենեսանս» թաղամասի կառուցման համար։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, խոսելով Կառավարության այսօրվա ընդունած որոշումների մասին, նշեց, որ զոհվածին աջակցություն տալը տեղին է, սակայն իր այս քայլով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ գնում է քաղաքացու հետ առևտուր անելու ճանապարհով, իսկ առևտրի համար որպես միջոց օգտագործվում են մեր այն սփյուռքահայ հայրենակիցների հանգանակած գումարները, որոնք ուղղվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Մենք առաջարկում ենք՝ այն ժամկետային զինծառայողները, որոնք մասնակցել են պատերազմին և այս պահին շարունակում են գտնվել Արցախում, վերադառնան Հայաստանում ծառայության. սա 1-ին պահանջն է։ 2-րդ կերտով պահանջում ենք նվազագույն՝ 20-օրյա արձակուրդ, իսկ 3-րդ կետով ցանկանում ենք ստանալ սոցիալական աջակցության երաշխիքներ, ինչպես նաև՝ ծառայությունը կրճատել՝ դարձնելով 1.5 տարի»։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով այդ լսումներին, նշեց, որ սա շատ լավ հնավորություն է քննարկելու մարդկանց տեսակետներն ու առաջարկները, ինչպես նաև ստեղծված իրավիճակը փրկելուն միտված լուծումները՝ հատկապես հասարակության այն շերտերի համար, որոնք փողոցային պայքարի տարբերակի կողմնակից չեն։
Նոյեմբերի 27-ին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել էր սեպտեմբերի 27-ին սկսված և երկու ամիս տևած պատերազմի հետևանքով անհետ կորած հայ զինծառայողների խնդրին` նշելով, որ այդ զինծառայողների հարազատները պետք է կարողանան շատ սեղմ ժամկետներում դառնալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու և կարողանան ստանալ աջակցություն, իսկ դրա համար անհրաժեշտ է շտապ իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի զինվորն անհետ կորած համարվի ոչ թե ռազմական գործողությունների ավարտից 2 տարի անց, ինչպես ամրագրված է գործող օրենքում, այլ շատ ավելի շուտ՝ 3 ամիս անց։
«Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանում Շտապ բուժօգնության բժիշկներ այն դեպքում, երբ, ըստ ԱՀԿ տվյալների, Հայաստանը կորոնավիրուսի տարածվածության մակարդակով 10-րդ տեղում է, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 7-րդ, մահերի քանակով Հայաստանը 20-րդ տեղում է, իսկ Միացյալ Թագավորությունը՝ 5-րդ, մահացության մակարդակը մեզ մոտ 3.6 տոկոս է, այնտեղ՝ 1.6 տոկոս։ Հիմա ուզում եմ հասկանալ, թե մեզանից ավելի վատ վիճակում գտնվող երկրից Շտապ բուժօգնության աշխատողները գալիս են Հայաստան, որ ի՞նչ անեն, ինչ սովորեցնեն»,- ասաց Գևորգյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներով ոչ թե ներկայացնում է մանրամասներ Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ, այլ այն, ինչ ինքն է ցանկանում ասել, սակայն, քանի որ ես տիրապետում եմ մի շարք մանրամասների, պարզապես կարող եմ փաստել՝ Նիկոլ Փաշինյանը ստում է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում երեկվանից հրապարակվող մանրամասներին՝ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արա Վարդանյանը։
Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր՝ արդեն 2 ամիս է, ինչ Հայաստանի կառավարության պաշտոնական էջում անհասանելի է Մեկ անձից գնումների էջը, ու հնարավոր չէ տեղեկանալ, թե ռազմական դրության երկամսյա ժամանակահատվածում մեկ անձից ի՞նչ գնումներ են իրականացվել։
Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 26-ին նախարարի պաշտոնում առաջին անգամ է մասնակցել այս Կառավարության նիստին ու ներկայացրել առաջին նախագիծը, որը չզեկուցվող էր։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նոյեմբերի 26-ի նիստում որոշման մի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր նախարարությանը հատկացնել շուրջ 460 միլիոն դրամ։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում այս պահի դրությամբ առկա է շուրջ 32 միլիարդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար անհրաժեշտ է շուրջ 70 մլրդ դրամ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Քարվաճառի հանձնման, տարածքային ու մարդկային ցավալի կորուստների մասին ենք խոսում, մենք այս պատերազմում կորցրեցինք մեր հայրենիքի մասը՝ կառավարող վերնախավի ապաշնորհության պատճառով, ու հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նրանք շարունակելու պաշտոնավարել, հաջորդը ի՞նչն ենք հանձնելու՝ Սյունի՞քը, Երևա՞նը»,- ասաց Գասպայանը։
Հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ծանրագույն օրերը՝ Ցեղասպանությունից հետո, Հայաստանի տարածքի 1/3-ը հանձնվել է Ադրբեջանին։ Թշնամուն է հանձնվել 9000 քառակուսի կմ տարածք, և շատ անհասկանալի վիճակ է՝ ով գալիս GPS-ը դնում ու ասում է՝ սա իմ տարածքն է, իսկ այս իրավիճակում վարչապետի աթոռը զբաղեցնող և երկիրը տոտալ պարտության տարած ղեկավարը շարունակում է պաշտոնավարել՝ լինելով այնպիսի ղեկավար, որը չկարողացավ դառնալ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի անվտանգության երաշխավորը։
Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ Խորհրդի դռնփակ նիստը, որի օրակարգում է մեկ հարց՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գործուղվել են Մոսկվա։ Այս մասին համապատասխան կարգադրությունն ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ կարգադրության՝ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ։
Կառավարության պաշտոնական կայքն այսօր հրապարակեց հաղորդագրություն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվությանը, ներդրումային միջավայրի վերականգնմանը վերաբերող հարցեր քննարկելու համար։ Ըստ հաղորդագրության՝ ի թիվս այլ գործարարների, Փաշինյանը հանդիպել է «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի հետ:
Երեկ ԵՊՀ գիտխորհուրդը 48 կողմ, 5 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց հայտարարություն՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ամբողջ կառավարության հրաժարականը։ ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում շատ կարևոր համարեց Մայր բուհի ընդունած այս հայտարարությունը՝ հիշեցնելով, որ պետության համար բոլոր կարևորագույն հարցերում ԵՊՀ-ն եղել […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ նշելով, որ մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու և ինչ պետք է անենք՝ հետևություններ անելու համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով վարչապետի այս դիտարկմանը, հարց հնչեցրեց.
Հայաստանում սեպտեմբերի 27-ից՝ ռազմական դրության հաստատումից անմիջապես հետո, Կառավարության պաշտոնական կայքի «Մեկ անձից գնումներ» էջը դարձավ անհասանելի։
Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և այդ օրվանից մինչև այսօր, երբ պատերազմն ավարտվել է արդեն, 10 օր է, Հայաստանի կառավարությունը չի գումարել որևէ նիստ, սակայն կառավարության կայքում հրապարակվում են ընդունված որոշումներ։
Թուրքիայի խորհրդարանը նախօրեին քվեարկությամբ ընդունել է օրենք՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին, և համաձայն Էրդողանի հրամանի՝ թուրք զինվորականները կարող են Ադրբեջանում գտնվել 1 տարի ժամկետով։ Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ թուրք մասնագետներն Ադրբեջան են մեկնել՝ ձևավորելու ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոն՝ Արցախյան հրադադարի վերահսկողության նպատակով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով այս զարգացումներին, նշեց, որ Թուրքիան այս տարածաշրջանում ունի ագրեսիվ նկրտումներ, և Արցախյան պատերազմն էլ թուրքական լայնածավալ պլանի մշակված մի քայլն էր։
Մինչ ընդդիմությունը շարունակում է բազմահազար բողոքի հանրահավաքները, ակցիաները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը, անտարբերության մատնելով նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը, շարունակում է կառավարության վերակազմավորումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն և անվտանգություն հաստատելու համար։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ պատերազմական գործողությունների և եղած խնդիրների մասին իրենց խմբակցությունը տեղեկացել է ռազմաճակատում կռվող իր ծանոթների միջոցով։