Կառավարությունն այս շաբաթ հերթական հարկային արտոնություններն է տվել գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող մի շարք ընկերությունների. մանավորապես բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այս համաձայնագիրը մեր Սահմանադրությանը որևէ կետով չի հակասում, ապա Ճապոնիայի կառավարությունը չորս հարյուր միլիոն ճապոնական իեն դրամաշնորհ (1834197933 դր.) կտրամադրի Հայաստանին, որի շրջանակում հայկական կողմը պետք է ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:
Կառավարությունը սահմանել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների աշխատավարձի չափը։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որտեղ անդրադարձել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին թշնամու նախաձեռնած մարտական գործողություններին՝ սահմանային լարվածությունը պայմանավորելով Ադրբեջանի ներսում ընթացող զարգացումներով, նավթի գնի անկմամբ ու տնտեսական ծանր վիճակով։
«Մեծ մասամբ ընտրվել են այն ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Դա այն խնդիրն է, որ այսօր հրատարակչությունները տառապում են գնորդ և ընթերցող գտնելու հիվանդությամբ, դա բիզնես է, և իրենք իրենց տպած հեղինակներին պետք է փառաբանեն, գովեն, աշխատեն մտցնեն դասագրքեր, որ հետո էլ դասագիրք գրեն ու շահեն։ Մենք ոչ թե մեղադրում ենք, այլ խոսում այն մասին, որ հանձնաժողովում ավելի լայն հայացքով պետք էր նայել, հակառակ պարագայում՝ կա շահերի բախում, և սա ես ասում եմ, որ հետագայում հաշվի առնեն նման հանգամանքները»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ նշելով, որ խնդիրներ է տեսնում նաև նրանում, որ ժամանակակից գրողները դասագրքերի ցանկ են ներառվել՝ առանց համապատասխանելու անհրաժեշտ չափորոշիչներին։
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը փաստեց, որ լուրջ, հավասարակշռված և հստակ ուղղվածություն և կառուցվածք ունեցող խոսքի մեր հասարակությունը կարոտել էր, որովհետև այս 2.5 տարվա ընթացքում լսած հիստերիկ բղավոցներն անասելի հոգնեցրել էին այդ նույն հասարակությանը։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը։
Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020 թվականի առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որոնց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ունենք տնտեսական ակտիվության 4.7 տոկոս անկում։ Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի փոխանցմամբ՝ անկման այս ցուցանիշը սպասելի էր բոլորի համար, բացի իշխանությունից, ավելին, կան նաև մինչև երկնիշ թվով անկման մասին կանխատեսումներ՝ արված լուրջ մասնագետների և տնտեսությամբ զբաղված գիտնականների կողմից։
Սևանա լճի խնդիրն ունի հրատապ լուծման կարիք, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր լճում, վաղը կարող է բերել մի կետի, երբ կունենանք անդառնալի իրավիճակ, որին հասնելուց հետո անգամ միլիարդավոր դոլարների ծախսման պարագայում էլ չենք կարողանալու փրկել Սևանա լիճը։ Այսօր 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը։
Անվտանգության խորհրդի ընդունած «Անվտանգության ռազմավարության» մեջ 46 անգամ հիշատակված է Արցախ բառն առանց Հանրապետության, ու որքան էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դա պատճառաբանում է նրանով, որ այստեղ գործ ունենք ընկալումների հետ, միևնույն է, ցանկանում եմ նրան հարցնել. «Պարո՛ն Գրիգորյան՝ ինչ է՝ Դուք կարդում եք Արցախ, հասկանում եք Հանրապետություն, մենք չենք հասկանում. նման փաստաթուղթը պետք է լինի այնքան միարժեք, որ 3 միլիոն մարդ կա, հանգի մեկ կարծիքի»։ Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու Վանիկ Բաբաջանյանը՝ անդրադառնալով հուլիսի 10-ին ընդունված Անվտանգության ռազմավարության՝ իր համար վիճելի դրույթներին։
2019 թվականի տարեկան հայտարարագրում Փաշինյանը չի հայտարարագրել անշարժ գույք, ձեռք բերած և օտարած արժեթղթեր, այլ ներդրումներ, հանձնած կամ վերադարձած փոխառություններ, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրեր։
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին։
Կառավարությունը 143 միլիոն դրամ կհատկացնի պետական նշանակության 60 կմ ճանապարհի հիմնանորոգման նպատակով։ Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է հուլիսի 23-ի նիստում՝ կառավարության օրակարգում ներառված չզեկուցվող հարցերից մեկով։
Հայաստանում ազատությունից զրկված անձինք նորից հնարավարություն կունենան ամսվա ընթացքում ունենալ մինչև երեք ժամ տևողությամբ մեկ տեսակցություն, ինչից զրկված էին արտակարգ դրության հաստատումից մինչև այսօր։ Համապատասխան որոշումն ընդունեց Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում՝ չզեկուցվող հարցերից մեկով՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» օրենքում։
«Եթե նրանք գնան այնպիսի պրոցեսի, որը կսահմանափակի հավաքների ազատությունը, ապա այստեղ պարզ է դառնում, որ Փաշինյանը սարսափած է և ունի լեգիտիմության լուրջ կորուստ։ Փաշինյանը հոգեբանորեն վախենում է ժողովրդի՝ իր դեմ դուրս գալուց, կլինի զանգվածային դժգոհություն, դա անխուսափելի է, քանի որ սոցիալական վիճակն օր օրի վատանում է և շտկվելու որևէ հեռանկար չունի»,- ասաց Ղազինյանը։
«Ո՞վ է վարչապետի կինը, որ նրան սպան զեկուցի, կամ ո՞վ է վարչապետի կինը, որ Զինված ուժերի համազգեստ հագնի, որը հագնելու պարտականություն ունեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ու Զինված ուժերի անդամները։ Ես պահանջում են ծառայողական քննություն, որպեսզի հասկանանք՝ ինչ է զեկուցել այս սպան տիկին Հակոբյանին։ Աննորմալ է նաև Աննա Հակոբյանի՝ համազգեստի կրումը, այն էլ՝ համազգեստի կրման խախտումով՝ չկար շալվարը, գլխարկը և այլն»,- ասաց Սարկիսովը։
«Էդ ի՞նչ մեխանիզմով ենք զսպելու Թուրքիային, չէ՞ որ, եթե ուզում ես Թուրքիային զսպել, պետք է զսպես քո երկրում հակառուսական տրամադրությունները, որովհետև քո և Թուրքիայի սահմանը ռուսական ուժերն են պահում, հիմա, եթե ռուսական ուժերը հանում ես, ինչ է՝ Արցախի՞ց ես զորք բերում, որ այդ սահմանը պահես։ Եվ ընդհանրապես՝ աշխարհում ոչ ոք չի կարողանում Թուրքիայի վրա ազդեցություն ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը։
2016 թվականին ընդունված Կառավարության որոշումներից մեկով մինչև հիմա գաղտնի են համարվել ՀՀ նախագահի, Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց, Ազգային անվտանգության ծառայության կողմից ավիատոմսերի գնումները։
Կառավարությունը վավերացրել է հերթական վարկային համաձայնագիրն ու դրա սահմանադրականության հարցը որոշելու նպատակով այն պետք է ուղարկի Սահմանադրական դատարան։
Ազգայի ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է կարգադրություն, որով խորհրդարանի պատգամավորներին տրամադրել է արձակուրդ՝ ամենամյա հերթական՝ 2020 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 28-ը ներառյալ:
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2020 թվականի բյուջեի նախագծում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնելով 523 միլիոն 400 հազար դրամ։
Կառավարությունը հերթական փոփոխությունն է կատարել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 3 միլիոն 655 հազար դրամ հատկացնելով շրջակա միջավայրի նախարարությանը։
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ օրերս հրապարակված հոդվածին, որտեղ Գրիգորյանը հնչեցնում է հետևյալ հարցը՝ «Իսկ ինչո՞ւ հուլիսյան գործողությունները նույն ընթացքը չունեցան, ինչ նախկինում։ Նախ՝ հեղափոխությունը հիմնարար ձևով փոխել է Հայաստանի կառավարման համակարգի կարողությունները։ Հեղափոխությունից հետո շեշտակիորեն բարձրացել են Ադրբեջանը խորությամբ հետազոտելու մեր կարողությունները, և ժամանակին կանխատեսվել են վերջինիս գործողությունները», Էդուարդ Շարմազանովն ասաց.
Թուրքիան տարածաշրջանում վարում է հստակ ապակառուցողական քաղաքականություն. բավական է հայացք գցել անգամ սառած կոնֆլիկտների վրա և տեսնել, թե ինչպե՞ս է դրանք Թուրքիան կա՛մ թեժացնում, կա՛մ հրահրում։ Տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտներում առկա է թուրքական ներկայությունը՝ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում ընթացող գործընթացները դրա վառ ապացույցն են, և երբ նայում ենք աշխարհի քարտեզին՝ ակնհայտ է դառնում, որ Կովկասը պետք է լինի թուրքական ապակառուցողական թիրախներից մեկը, իսկ այս տարածաշրջանում իրավիճակի թեժացման ամենահարմար հարցն այդ պետության համար Արցախի հիմնախնդիրն է։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Դեռևս տարեսկզբից էինք զգուշացնում, որ Ադրբեջանը ստիպված է լինելու շատ լուրջ լարվածություն առաջացնել թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի սահմանին, և որպես պատճառ՝ միայն չէինք դիտարկում Արցախի խնդիրը. այստեղ մենք գործ ունենք գլոբալ խնդիրների հետ՝ առնչվող ամբողջ տարածաշրջանին։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն անխուսափելի է դարձնում երկու կարևոր գործոն՝ բանակցային գործընթացի՝ փակուղում հայտնվելն ու տնտեսական այն լուրջ գործընթացները, որոնք կան աշխարհում, ուստի հենց այս գործոններն են, որ սահմանային լարվածությունները դարձնում են անխուսափելի։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը՝ տրամաբանական համարելով ադրբեջանական ագրեսիան հենց Հայաստանի սահմանին սկսելը, քանի որ հակառակորդը ցույց է տալիս, որ խնդիր ունի հենց Հայաստանի հետ։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին ընթացող մարտական գործողություններին աշխարհի արձագանքին՝ Սարգսյանը նշեց, որ բոլոր պետություններն էլ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեն իրենց շահերը, և հայտարարություններ անելիս, բնականաբար, կարևորել են իրենց շահերը։
«Եթե կարող է թուրքական սահմանը պահել 102 ռազմաբազան, ապա պետք է պահի, և ես չեմ բացառում, որ հիմա Նախիջևանի կողմից էլ զարգացում լինի։ Իհարկե, Տավուշում մի քիչ լարվածությունը կնստի, բայց սա մի տեղից տրաքելու է՝ Նախիջևանի՞, Արցախի՞, թե՞ մեր սահմանի երկայնքով՝ չեմ կարող ասել, բայց որ տրաքելու է, այդպես է լինելու, հաստատ է։ Պետք է ևս մեկ անգամ հասկանանք, որ թուրքը չի փոխվել, ու նրա դեմ դու պետք է ունենաս ուժեղ բանակ»,- ասաց Գևորգյանը։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ ԱԺ փոխնախագահը հայտարարագրել է ընդամենը կանխիկ դրամ՝ 9,000,000.00 ՀՀ դրամ և 9,500.00 ԱՄՆ դոլար։
Երեկ տեղի ունեցած ակցիան ոչ թե երկրի ներսում ապակայունություն հրահրելու միտում ուներ, այլ ուղղված էր արտակարգ դրության երկարաձգման դեմ, և որևէ բան տեղի չէր ունենա, եթե արհեստական լարվածություն ոստիկանությունը չմտցներ այդ ամենում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջով տարածեց հայտարարություն, թե «տեղեկատվական պատերազմում տարբեր հարցերով կամավոր աջակցության պատրաստակամության համար, որպեսզի պրոցեսը համակարգված լինի, հատուկ խումբ ենք ստեղծել այդ նպատակով»։ Մովսիսյանը նաև նշել էր այն օգտատիրոջ անունը, որը համակարգելու է այդ խումբը։