Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ Սահմանադրության, պետք է հետևի Սահմանադրության պահպանմանը, ուստի հիմա, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոտնահարվում է Սահմանադրությունը, նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել այդ նույն Սահմանադրության պահպանությամբ, ուստի նրա երեկվա ուղերձը ես պաշտպանում և կիսում եմ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի երեկ ուշ երեկոյան հղած ուղերձին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Այդ ո՞ր իրավունքով է ՀՀ վարչապետն իր ստորագրությունը դրել մի փաստաթղթի տակ, որով սակարկման առարկա են դառնում Լեռնային Ղարաբաղին պատկանող տարածքները։ Հիմա փոքր դետալ պետք է բացեմ՝ 90-ական թվականներից Հայաստանը մշտապես ասել է, որ Արցախի ժողովրդի երաշխավորն է, իսկ հակամարտության հիմնական կողմն Արցախն է։ Հիմա, երբ դու գնում և այդ հայտարարության տակ դնում ես քո ստորագրությունը, տարածքները վերադարձնելով, վաղը քո թշնամին օգտվելու է դրանից, որ դու ես եղել այդ տարածքների դե յուրե տիրապետողը, և այսօր արդեն Ադրբեջանը խոսում է Հայաստանից միլիարդավոր դոլարների փոխհատուցում ստանալու պահանջի մասին»,- ասաց Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ նվազագույնը, որը պետք է գոնե Փաշինյանը ստորագրեր, դա քաղաքական հայտարարությունն էր, իսկ իրավական մասով թղթի վրա պետք է դրվեր Արցախի նախագահի ստորագրությունը։
Ապօրինի քրեական գործ է կարվել Հանրապետական կուսակցության անդամ, դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանի վրա, որ նա, իբրև թե, Աշոտ Մինասյանի, Արթուր Վանեցյանի և Աշոտ Ավագյանի հետ փորձել է կյանքից զրկել Նիկոլ Փաշինյանին, սակայն, ես կարծում եմ, որ Փաշինյանի կյանքը որևէ մեկի համար գրոշ չարժե, որովհետև ինքը գնացել է քաղաքական ինքնասպանության։ Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը։
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ձերբակալվել է երեկ և ձերբակալվել է ապօրինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը;
Հայաստանի վարչապետը ստորագրել է հայ ժողովրդի համար ծաղր, վիրավորանք և ողբերգություն պարունակող կապիտուլյացիոն փաստաթուղթ, որը բոլոր հնարավոր ձևերով պետք է սրբագրվի, քանի դեռ այն չի դրվել գործածության մեջ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նոյեբերի 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությանը՝ ասաց պատմաբան, պ.գ.դ., պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը։
«Այո՛, բանակն իր գործը գիտի, գիտի, որ պատերազմելու համար է, բանակն ինքն իր գործը գիտի, բայց, եթե որևէ բանի ունակ չես, չես կարողանում պատերազմի ընթացքում միջնորդների և թշնամու հետ հասնես այնպիսի համաձայնության, որ չկորցնես ամեն ինչ, ո՞ւմ է պետք քաղաքական իշխանության ղեկին մնալը»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որում խոսք չի գնում որևէ փոխզիջման մասին, և ամբողջությամբ Ադբեջանին ձեռտու լուծումներ են տրված։
Հայաստանում և սփյուռքում մերժում են այն կապիտուլյացիան, որը մեզ պարտադրվում է։ Այս մասին ՀՅԴ գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով ընդդիմադիր կուսակցությունների առաջիկա անելիքները։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ հանդիպել է ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ, նրա առաջարկով պայմանավորվել են, որ ռազմական դրության վերացման մասին նախաձեռնություն հանդես կբերեն 7 օր անց։
Երբ սեպտեմբերի 27-ին հարձակվեցին Արցախի վրա և ագրեսիա սկսվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ասաց, որ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, չենք ընդունելու, որ մենք պարտվել ենք, այսինքն՝ պատերազմի առաջին օրը խոսում էր պարտության մասին։ Այդ ժամանակ ես ելույթով հանդես եկա և ասացի, որ հիմա ոչ զոհվելու, և ոչ էլ պարտության մասին խոսելու ժամանակը չէ։
«Ես հետ եմ ուզում գնամ իմ հողը, իմ Ղարաբաղս, այստեղ աղայավարի ապրել չեմ ուզում։ Ես խնդրում եմ՝ ինձ ուղարկեք իմ Մարտակերտս, թող գնամ, մեռնեմ իմ հողի մեջ։ Ամուսինս զոհվել է, թող ես գնամ, նրա զենքը վերցնեմ, կռվեմ։ Ինձ խաբում են, երեկ չէ առաջին օրը, ասում են՝ գնա թոռներիդ տես, արի, գիշերը իմանում ենք, որ իմ հողը տվել են։ Իմ որդին զոհվել է, թոռս անհայտ կորած է, քրոջս երեխայի դիակը չեմ տեսել, բայց ես ուզում եմ գնամ, վրան խփեմ ու տակն ապրեմ, իմ 3 ամսական թոռնիկին էլ այդ վրանի տակ պահեմ։ Դա եմ ուզում։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը մենք չենք տեսել և մինչև դրա ստորագրումը, առհասարակ, տեղեկացված չենք եղել այդ փաստաթղթի թեզերի մասին։ Որևէ տեղեկատվություն չի եղել, որևէ խնդիր մեզ հետ չի քննարկվել և միանգամից հրապարակվել է փաստաթուղթը»,- Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Երբ հայ ժողորվրդին ներկեցին սևով և սպիտակով, այդ օրվանից սկսվեց երկրի հանձնման նոր փուլը, որ չեզոքացնեն իրական ազգային ուժերին։ Այս մասին Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը։
Օր առաջ պետք է Ազգային ժողովի պատգամավորները հավաքվեն և անվստահություն հայտնեն այս Կառավարությանը, որն ի վիճակի չէ պատերազմական իրավիճակում երկիրը կառավարել։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։
«Ստորագրությունների մասով մեր կուսակցության մասով վերջացրել ենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, կարծում եմ, կստորագրի և դրանից հետո դա տրվելու է խորհրդի նիստի և հրավիրվելու է արտահերթ նիստ։ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան։ Այսօր մի վիճակ է, որ 45 օրվա պատերազմը բերել է տոտալ խայտառակության, մենք հասկացանք, որ այս իշխանությունը ի վիճակի չէ լուծել հարցերը»,- ասաց Արման Աբովյանը։
«Հասկացե՛ք մի բան, եթե դուք առանց զենքի գալիս եք իմ վրա, մենք հավասար չենք, բայց երբ ես էլ եմ զենքով, մենք հավասար ենք։ Հրետանին ռմբակոծում է, երեխեքը հրթիռակոծության տակ պառկում ու դիմանում էին, մեր հրետանին էլ պասիվ էր աշխատում։ Մենք չենք ուզում կռվել, էս քանի օրը տարօրինակ բաներ ենք նկատում, զորահավաք չենք անում, մի խոսքով բաներ կար, որ կարելի էր հեշտ անել։ Կուբաթլուն և Զանգելանը կարելի էր մի գնդով ետ բերել, ինչո՞ւ չէին անում, ինչո՞ւ, ուրեմն միտում կար տալու։ Դուք գիտե՞ք, որ Զանգելանը գրավել են երեք «Պիկատ» մեքենայով. երեք մեքենան նստել, եկել են Զանգելան։ Այս ամբողջը մենք տեսել ենք, ուզում էինք, որ ուշքի գան, բայց ուշքի չեկան»,- ասաց Եղիազարյանը։
Լարված իրավիճակ է Ազգային ժողովում։ Նիստերի դահլիճ են մտել բազմաթիվ քաղաքացիներ, ազատամարտիկներ, նրանց առաջնորդում են «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։
Պարգևավճարների արժանացած հերթական գերատեսչությունը ՀՀ ոստիկանությունն է, որտեղ վերջին անգամ պարգևավճարներ բաժանվել են հոկտեմբեր ամսին։
Արդեն մի քանի օր է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակում հավաքվում են արտախորհրդարանական շուրջ երկու տասնյակ կուսակցություններ և քննարկում սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակն Արցախում և Հայաստանում, և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ քննարկումների ավարտին հանդես կգան համատեղ հայտարարությամբ: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ գրասենյակում ընթացող քննարկումներին մասնակցած կուսակցություններից Դեմոկատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ քննակվում է հարցը, թե ինչպես վարվել, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք։
Նախքան պատերազմը, հաշվի առնելով հանրապետությունում մեթանոլից արձանագրված 21 մահվան դեպքը, 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ փորձելով պարզել, թե որ երկրներից որ ընկերություններն են Հայաստան ներկրել մեթանոլ և էլիթ սպիրտ։
168.am-ը շարունակում է անդրադառնալ պետական գերատեսչություններում տրվող պարգևավճարների թեմային․ հաջորդ կառույցը, որտեղ հարցում էինք ուղարկել՝ ՀՀ Անվտանգության խորհուրդն է։
2021 թվականի պետական բյուջով Երևան համայնքին տրվող դրամաշնորհները, այդ թվում՝ դոտացիան, նախատեսվել է 22 միլիարդ 503 միլիոն դրամ, իսկ պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել 36 միլիարդ 15 միլիոն դրամ։ Նշված նախատեսումները ընթացիկ բյուջետային տարվա համեմատ փոփոխվել են՝ կրճատվելով մոտ 20 միլիարդ 95 միլիոն դրամով։ Երևան համայնքին տրվող նպատակային հատկացումներն ավելացել են 39 միլիոն դրամով՝ կազմելով 9 միլիարդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման համար տրվող դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 միլիարդ դրամ։
2021 թվականի բյուջեի նախագծով Արարատի մարզպետարանին նախատեսվում է հատկացնել 281 միլիոն դրամ․ մարզպետարանում հաստիքների թիվը 129 է։ Այս մասին այսօր ԱԺ–ում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
168․am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել պարգևավճարների հարցը՝ առավելապես ռազմական դրության պայմաններում։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, պետական գերատեսչություններին պաշտոնական հարցում ենք ուղարկել՝ փորձելով ճշտել՝ արդյոք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տրվե՞լ են պարգևավճարներ։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեց հաղորդագրություն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջացած մարտահրավերները։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
Այս խնդրի լուծումը ռազմադաշտում է, սա ճշմարտություն է, որը պետք է ակնհայտ լինի բոլորիս համար և կախված մեր հաջողություններից: Ես կարծում եմ, որ բոլորս զգում ենք, որ մոտ ապագայում լինելու է բեկում, էապես փոխվելու է ամեն ինչ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով, որ կործանարար կարող է լինել բոլորիս համար այն միտքը, որ կարող ենք մեր հույսը դնել ուրիշի վրա և ակնկալել, որ ուրիշը պետք է գա և պայքարի մեր հողի համար։
Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծման և մզկիթի վնասման հարցով Հայաստանը դիմելու է Կրոնական ազատության միջազգային ալյանսին։ Ազգային ժողովում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ միայն ալյանսին դիմելով՝ չեն բավարարվելու. խնդիրը բարձրացնելու են նաև միջազգային այլ հարթակներում։
Արցախի Հանրապետության սուբյեկտայնության հարցը մեզ համար նորություն չէ, սակայն այսօրվա իրողություններն ավելի են ընդգծում մեկ պարզ գերակայություն, որը գերակայություն է եղել մշտապես․ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, որևէ ապագա Ադրբեջանի կազմում չունի, չի ունեցել և չունի․ նման իրավիճակը նշանակում է՝ Արցախն առանց հայերի, իսկ դա չի լինելու։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հենց այս գեակայությունն է, որը հայկական կողմի համար համազգային նպատակն է։
«Հայ ժողովուրդն այսօր պայքարում է երեք թշնամու դեմ՝ Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչ զինյալների, որոնց հայտնվելն առավել մեծ մարտահրավեր է այս տարածաշրջանում։ Ես չգիտեմ, թե Բաքվում ինչո՞վ էին մտածում, երբ ահաբեկիչներին ներքաշում էին այս պատերազմի մեջ, որովհետև դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար։ Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որն ի հայտ է բերում գերակայությունների նոր շրջանակ և ահաբեկչության դեմ պայքարի նոր անհրաժեշտ նպատակներ։
Հայտնի բան է՝ եթե խնայում ես դիվանագիտության վրա, նշանակում է՝ ավելի շատ պետք է պատրաստ լինես ծախսել զենքի վրա, հետևաբար՝ հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը խնայե՞լ է դիվանագիտության վրա և եթե ավելի շատ ծախսած լիներ դիվանագիտւթյան վրա արդյո՞ք այսօր ավելի շատ դաշնակիցներ չէր ունենա, որոնք պատրաստ կլինեին մեզ համար արյուն թափել։ Ազգային ժողովում, դիմելով Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
«Ռազմական դրության ժամանակ, հասկանալի պատճառներով, կարող են լինել խոսքի ազատության սահմանափակումներ, որպեսզի պետությունը կարողանա կառավարել տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերը, սակայն, դրա հետ մեկտեղ, այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ․ չեն կարող լինել սահմանափակումներ, որոնք անորոշ են անգամ ընկալման տեսակետից, կամ որոնք տարակարծություններ և անորոշություններ են առաջացնում, առավելևս, որ դրանք տարածվում են անհատ լրագրողների և լրատվամիջոցների վրա»: