«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2021 թվականի բյուջեի նախագծում խնդրել է ներառել նոր 15 աշխատողի հաստիք, սակայն առաջարկն ամբողջությամբ մերժվել է»,- այսօր Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, թեև հասկանում է, որ, հավանաբար, մերժման պատճառը կապված է պատերազմական իրավիճակին, սակայն ավելացվող հաստիքներն անհրաժեշտ էին միջազգային մարմինների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքն ավելի ամրապնդելու համար։
Հակառակորդը թիրախային զինված հարձակումներ է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, և, եթե ավելի վաղ խոսք էր գնում միայն կասետային զինատեսակների օգտագործման մասին, ապա հիմա արդեն կիրառվում են զանգվածային ոչնչացման այլ զենքեր։ Ակնհայտ է, որ հակառակորդը մտադրություն ունի արգելված զինատեսակներ կիրառելով՝ Արցախի ուղղությամբ էլ ավելի մեծ վնաս հասցնել տեղի խաղաղ բնակչությանը։
2021 թվականի պետական բյուջեի նախագծով Քննչական կոմիտեի քննչական ծառայությունների համար նախատեսված է 8․3 միլիարդ դրամ, որը 2020 թվականի հատկացումից ավելի է 9 տոկոսով, քանի որ 49-ով ավելացվել են հաստիքները, վերապատրաստման միջոցառումների համար, ի տարբերություն նախորդ տարվա 17 միլիոն դրամի, 2021 թվականին կհատկացվի 12 միլիոն դրամ, և ավելի քիչ թվով քննիչներ կվերապատրաստվեն, Քննչական կոմիտեի պահուստային ֆոնդին կհատկացվի 107 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 101 միլիոնի փոխարեն, իսկ կրթաթոշակների տրամադրման համար կհատկացվի 33 միլիոն դրամ։
2021 թվականի պետական բյուջեի նախագծով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար նախատեսված է 1 միլիարդ 865 միլիոն դրամ, որից 385 միլիոնը կուղղվի համակարգի պահպանությանը, 58 միլիոն դրամը՝ ուսուցման կոմպոնենտին, իսկ մնացած ամբողջ գումարը՝ ՏԻՄ ընտրությունների կազմակերպմանը, քանի որ եկող տարի 484 համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որոնցից համայնքի ղեկավարի ընտություն նախատեսված է 62 համայնքում։
2021 թվականի պետական բյուջեի նախագիծը չի արտահայտում ռազմական կամ պատերազմական գործողություններով պայմանավորված ռիսկերը, հետևապես` ի՞նչն է խանգարում մեզ բյուջեն դնել ռազմական ռելսերի վրա։ Ազգային ժողովում 2021 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման հարցադրում հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Այսօր Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց ՝ որքանո՞վ են ճշգրիտ այն տեղեկությունները, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է կրճատի 1000 աշխատակից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կորուստները նվազեցնելու շնորհիվ այս տարի ունի մոտ 4-5 միլիարդ դրամի խնայողություն, ունենք նաև ծախսերի խնայողություն, սակայն, միևնույն ժամանակ, սրան զուգահեռ՝ նախատեսվում է, որ ատոմակայանը 2021 թվականին աննախադեպ երկար՝ 140 օր կանգնելու է՝ սովորական 45 օրվա փոխարեն, և, բնականաբար, այդ կանգառի օրերին չարտադրված էներգիան պետք է փոխարինվի ՋէԿ-երում արտադրվածով, հետևաբար, այս իմաստով՝ ունենալու ենք շատ բարդ տարի։
2021 թվականի պետական բյուջեի նախագծով Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը միայն ճանապարհաշինության համար նախատեսված է հատկացնել 33 միլիարդ դրամ, որից միայն Հայաստան-Վրաստան սահմանային ավտոճանապարհի համակարգման և կառավարման համար նախատեսված է 2․3 միլիարդ դրամ, իսկ նույն նպատակով Հյուսիս-Հարավի համար նախատեսված է 1,1-1,3 միլիարդ դրամ։
Երեկ լրահոսի և քննարկումների մեջ պատերազմական թեմաներին հավասար չափով բուռն քննարկվում էր պարգևավճարների թեման։ Մենք պետք է համաձայնենք, որ մարդկանց ոչ թե տոկոսային աճն էր հետաքրքրում, այլ պատերազմական իրավիճակում պարգևավճար ստանալու ավանդույթը։ Ազգային ժողովում Տնտեսական և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների նիստի ժամանակ այս մասին ասաց նիստը վարող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ բյուջեի նախագիծը կազմվել է մինչև պատերազմը սկսելը, իսկ պատերազմը շատ տեղեր ճշգրտումներ է մտցրել։
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
«Ռազմական դրության պայմաններում շարունակվում են խայտառակ հրապարակումները և հաշվի չեն առնվում մեր սահմանային իրավիճակն ու իրականացվող միջոցառումները»,- Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու․անվանումը, դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք՝ որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»,- ասաց նախարարը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց 2021 թվականի բյուջեի նախագիծը՝ նշելով, որ նախագծով 2021 թվականի կապիտալ ծախսերի համար նախատեսված է 215 միլիարդ դրամ։
«Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք Կառավարության պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում՝ պարտքի աճ, և սա այն ուղղությունն է, որին պետք է ծառայի հարկաբյուջետային քաղաքականությունը ճգնաժամային իրավիճակում»,- այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով 2021 թվականի բյուջեի նախագիծը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
2020 թվականի առաջին կիսամյակում, համավարակով պայմանավորված, ՀՆԱ-ն կրճատվել է 5․7 տոկոսով, այս տարվա համար կանխատեսվում է 6 տոկոս անկում, իսկ 2021 թվականի համար անկումը գնահատվում է 4․8 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ներկայացնելով նախագիծը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, թե ակնհայտ է, որ 2020 թվականի բյուջեն տարբերվում է այն օրենքից, որն ընդունել է Ազգային ժողովը, քանի որ տարվա ընթացքում այն երկու անգամ վերանայվել է։
2021 թվականի բյուջեն, ի տարբերություն նախորդ տարեվերջի լավատեսական՝ 5 տոկոսի շրջանակում կանխատեսվող տնտեսական աճի, չի համապատասխանում այդ կանխատեսմանը: Ավելին՝ 2020 թվականի ընթացքում արձանագրված զարգացումները փոխել են մեր սպասումները և այժմ գնահատվում է խորը անկում։ Եթե մենք կանխատեսում էինք, որ ունենալու ենք 2020 թվականի համար 7 տրիլիոն 95 միլիարդ դրամանոց համախառն ներքին արդյունք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու ենք 1 տրիլիոնի չափ գերագնահատված ցուցանիշի հետ։
168.am-ը Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուսաստանի Դաշնությանն ուղղված նամակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանից:
Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն, ինչը ենթադրում է պետության կողմից տարվող ֆինանսական հատուկ քաղաքականություն և պետական կառավարման ողջ համակարգի անցում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի։
168.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հաստատված ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում ԶԼՄ-ների հրապարակումների գրաքննությունը և հսկայական՝ 700․000 և ավելի դրամ կազմող տուգանքները Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից կոորդինացնում և այդ հարցով անմիջականորեն զբաղվում, հրահանգներ է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Քանի դեռ Ադրբեջանը կառավարվում է Թուրքիայի կողմից, և քանի դեռ Ալիևը հանդիսանում է Էդրդողանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա՝ նշանակված Ադրբեջանում, անիմաստ է խոսել կրակի դադարեցման մասին, և այս դեպքում պատերազմը շարունակվելու է, որովհետև Թուրքիան Ադրբեջանի միջոցով իրականացնում է իր վաղեմի պանթուրանական ծրագիրը, իսկ դրա համար պետք է Հարավային Կովկասում ստեղծի և պահի լարվածության օջախ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատերազմական իրավիճակում կարևորագույն գաղտնիքներից մեկն է համարում սեփական ուժերի պատրաստվածության մակարդակը հակառակորդից գաղտնի պահելը, ուստի չի պատկերացնում, թե ինչո՞վ էր պայմանավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը՝ կամավորական ջոկատներ կազմելու մասին։
Այսօր Մոսկվայում կայացավ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, կայացել է նաև Լավրովի հանդիպումն Ադրբեջանի համապատասխան պաշտոնյայի հետ, և ըստ ռուսական TASS լրատվական գործակալության՝ Բայրամովը Մոսկվա է մեկնել ռուսական կողմի հետ խորհրդակցություն անցկացնելու համար։ 168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը նկատեց, որ, առհասարակ, պատերազմի ընթացքում հնարավոր չէ խոսել բանակցությունների մասին, ուստի հիմա կողմերն իրենց հանդիպումներով խորհրդակցություններ են անցկացնում և փորձում հող նախապատրաստել բանակցությունների համար։
168.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել, որի ընթացքում Պուտինը Փաշինյանին առաջարկել է արցախյան հիմնահարցի լուծման վերաբերյալ ՀՀ վարչապետի պատկերացրած փոխզիջումային տարբերակը ձևակերպել ոչ թե բանավոր, այլ գրավոր՝ տեքստային տարբերակով, և ուղարկել իրեն։ Փորձեցինք մեզ հասած այս տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից։ […]
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ տեղեկություններ ունի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանից և Արկադի Ղուկասյանից բացի, հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահների հետ։
Հոկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում լրագրողի հարցին՝ պատրա՞ստ է անձամբ գնալ Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի իր գործընկերոջ հետ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, պատասխանել էր.
Կառավարությունը վերջին անգամ նիստ գումարել է սեպտեմբերի 24-ին։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, երկրում հաստատվեց ռազմական դրություն, որից հետո, արդեն երրորդ շաբաթն է՝ Կառավարությունը նիստ չի գումարում, սակայն պաշտոնական կայքում հրապարակվում են Կառավարության որոշումներ, մասնավորապես՝ սեպտեմբերի 24-ից հետո գործադիրի կայքում հրապարակվել է ընդունված 91 որոշում։
«Աննա Հակոբյանն Արցախում չէ. վերադարձել է Երևան, իսկ թե երբ է վերադարձել և արդյո՞ք կրկին կմեկնի Արցախ, չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։
Երեկ վարչապետ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: 168.am-ը փորձեց հանդիպմանը մասնակցած «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանից ճշտել՝ հստակ ի՞նչ հարցեր են քննարկվել երեկվա հանդիպման ժամանակ, իրենց կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցերի վերաբերյալ, և արդյո՞ք վարչապետի հետ քննարկվել է տարածքներ՝ զինադադարի կամ հրադադարի դիմաց հարցը։
«Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Զոհրաբ Մնացականյան հանդիպումը։ Այս ընթացքում նման հանդիպումներ շատ են լինում, դա բնական է, և, այո՛, վարչապետի մոտ հիմա նախարարը հանդիպման է»,- ի պատասխան 168.am-ի հարցին՝ ճի՞շտ են մեր տեղեկությունները, որ Զոհրաբ Մնացականյանը Կառավարությունում այս պահին հանդիպում է վարչապետ Փաշինյանի հետ, ասաց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ: Հրադադարի հաստատման մասին այս պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտեց, իսկ ավելի վաղ էլ խախտել էր հումանիտար զինադադարը, որը հայտարարվել էր Ռուսաստանի միջնորդությամբ։