Արթիկի բնակիչներից մեկը 168.am-ին է տրամադրել բացառիկ կադրեր՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ջրհեղեցից, որտեղ երևում է, թե ինչպես է ջուրն աստիճանաբար վարարելով՝ լցվում բնակիչների տները, փակում փողոցներն ու հսկայական վնասներ պատճառում մարդկանց:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ դեռ ոչ մի որոշում չի կայացվել թուրքական բանջարեղենների մատակարարումների վերսկսման վերաբերյալ, հարցը քննարկվելու է Անկարայի հետ, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանն «անհապաղ վազել ու ամեն ինչ բացել է»:
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը։ Այս անգամ ֆիլմը հաղթել է Hollywood International Moving Pictures Film Festival-ում, «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ինչպես նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էյրոն, Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում:
Հայ բռնցքամարտիկն իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ: Բաչկովը քառորդ եզրափակիչում առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդի նկատմ ամբ: Այս հաղթանակի շնորհիվ Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վերադարձել է Եվրոպայի փոքր երկրների բասկետբոլի առաջնությունից: Հայաստանի հավաքականը ժամանեց Երևան, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանում ազգային թիմին դիմավորեցին մեծ թվով լրագրողներ, մարզասերներ և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ալիև Վյուսալը սպանվել է հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում:
Ձկնորսները, զգուշանալով մոտեցող թայֆունից, ամրացնում են բարկասները ցամաքի վրա և չեն պլանավորում դուրս գալ ծով մոտակա օրերին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ իր ակումբը գործնականում պայմանավորվել է հերթական նորեկի տեղափոխության շուրջ: Ամենայն հավանականությամբ, խոսքը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է: Ավելի վաղ, «կարմիր սատանաները» պայմանագիր են ստորագրել Զլատան Իբրահիմովիչի և Էրիկ Բեյիի հետ:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունից առգրավվում է լրագրողների և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկու նամակագրությունը, հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Twiiter-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ թվիթը, որը հրապարակել է իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը և որը պարունակում է վեցաթև աստղ, ակնհայտ հակասեմականության դրսևորում է, հայտնում է BBC-ն:
Թուրքիայի իշխանությունները ևս 17 մարդու են կալանավորել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունների գործի շրջանակում, որին զոհ է գնացել 45 մարդ, հայտնում է BBC-ն:
Ղարաբաղում հակամարտության լուծման համար հարկավոր չէ ներգրավել նոր բանակցողների, հարկավոր է ապահովել ԵԱՀԿ Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրականացումը, կարծում է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը:
«Եվրամիությունը պետք է նաև մտածի այն մասին, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել հետկոնֆլիկտային շրջանում, ներառյալ՝ հեռահաղորդակցությունների վերականգնումը»,- ասված է զեկույցում:
Հուլիսի 6-10-ը շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Վկայական ստանալը ձեր կյանքում երբե՛ք չի լինի վերջակետ, այլ՝ մեկնակետ մասնակցելու մեր միութենական եւ հասարակական գործունեության: Պետք է միշտ աշակերտ մնաք, որովհետեւ կյանքի բոլոր տեւողության մենք սովորելիք ունենք»:
Գերմանա-իսպանական ընկերությունը պլանավորում է իրանական Electric Company-ի հետ Իրանում կառուցել 50 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայան, հայտնում է իրանական IRNA ընկերությունը:
Հուլիսի 5-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թեշեբանի փողոցի թիվ 1 հասցեում օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Քրիստինա Մուտոնենը:
Շիրակում մեկ ամսից ավել անհետ կորած համարվող 46-ամյա տղամարդը հայտնաբերվել է կախված վիճակում:
Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեն զեկույց է հրապարակել, որտեղ ընդգծվում է, որ Միացյալ Թագավորությունն ու ՆԱՏՕ-ն պետք է ունենան բավականաչափ ռազմական պոտենցիալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում զսպեն Ռուսաստանի կողմից եկող ագրեսիան, հայտնում է BBC-ն:
Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է, թե ինչ նկատառումներով է ղեկավարվել ակումբը Հենրիխ Մխիթարյանին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելու ժամանակ:
«Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի խոսքով՝ կրթությունը վստահության վրա է կառուցվում, և այսօր այդպիսի օրինակի վկան ենք. «Առկա է նախարարության վստահությունը նախաձեռնության նկատմամբ, իրենց կյանքի երկու տարին մարզերի դպրոցներում անցկացնելու և աշխատելու ոչ դյուրին գործի նկատմամբ երիտասարդների վստահությունը, մարզպետարանների և դպրոցների ղեկավարության վստահությունը երիտասարդ կադրերի նկատմամբ»:
Սվետլանա Բաբաևան լքում է Gazeta.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը: Այս մասին ասված է Rambler&Co-ի հաղորդագրության մեջ:
Հաջորդ ամիս սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ադրբեջան: Ինչպես հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին ասվել է Իրանի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում, տեղեկացնում է APA-ն:
«Եթե կան թաղանթապատ ապակիներով մեքենաներ , ապա բացառիկ են, որովհետև մենք գրեթե բոլորը հայտնաբերել ու վերացրել ենք, քանի որ մարդիկ չեն ցանկացել տուգանք վճարել, և տեղում կամ 24 ժամում վերացրել են դրանք: Եղել են դեպքեր, երբ 10 անգամ նախազգուշացվել է և 11-րդ անգամ ևս հայտնաբերվել թաղանթապատված դիմապակիով մեքենա. նույն տրանսպորտային միջոցի մասին է խոսքը»:
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մեկնաբանել է գերմանական ակումբի մյուս նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը: Գյունդողանը միանշանակ հավանություն է տվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի որոշմանը:
Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում սկսվել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները:
Երևան – Մեղրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ: Ինչ հանգամանքներում են բախվել մեքենաները` կպարզի քննությունը: