Թուրքական կողմի մեղադրանքներն ու բողոքները՝ ուղղված Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հասցեին, որոնք քվեարկել են 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին, անհասկանալի են:
168.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ՀՕՊ պայմանագրի մասին, որով, ըստ էության, Հայաստանը կկորցնի նաև օդային անկախությունը, դեսպանը պատասխանեց. «Եթե մեր երկինքը պետք է բաց լինի, ու մեզ ռմբակոծեն, դա՞ է լավ, թե՞ երկինքը ռուսները փակեն ու մեզ չռմբակոծեն: Ես ոչ Ռուսաստանին եմ պաշտպանում, ոչ էլ՝ հակառակը: Պետք է մենք կարողանանք խելոք լինել»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ռուսաստանը առանցքային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հրադադարի ռեժիմը շատ փխրուն է, Հայաստանը չի կարող վերահսկել իրավիճակը, և ստատուս քվոն չի կարող մնալ առաջվանը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, այսօր Բեռլինում՝ Ադրբեջան-Գերմանիա տնտեսական ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ռուսաստանում երկու օր շարունակվող ցրտերն ու հորդառատ անձրևները կշարունակվեն: Ինչպես հայտնում է APA-ի թղթակիցը, Մոսկվայում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -4 աստիճան:
Միացյալ Նահանգներն, օգտագործելով ֆինանսական պատժամիջոցների լծակը, 2015 թվականին արգելափակել է ահաբեկչական կազմակերպությունների՝ 37,6 միլիարդ դոլարի ակտիվներ, ինչը 30 տոկոսով ավելի է, քան 2014 թվականին: Այս մասին ասված է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 6-ին:
Այսօր Գերմանիայում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Այս մասին հայտնում է գերմանական Spiegel-ը:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվո Բեռլուսկոնին հիվանդանոց է տեղափոխվել սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնում է RaiNews հեռուստաալիքը՝ ավելացնելով, որ 79-ամյա Բեռլուսկոնին հիվանդանոցում կմնա մի քանի օր:
Այսօր ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ճանաչողական հանդիպում է ունեցել լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Եվրոպաբնակ ադրբեջանցիները հայերի խմբի հետ միասին ակցիա են անցկացնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի հարևանությամբ, գրում է haqqin.az-ը:
«Սա շատ խորը մասնագիտական հարց է, և ես չեմ կարծում, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը նման հարցադրումները, բերելով հասցնելով խորհրդարան, մինչ այդ խորքային վերլուծության չի ենթարկել և խորը համոզմունք չունի այն մասին, որ նման լուծումը իսկապես օգտակար է Հայաստանի համար ռազմական խնդիրների լուծման իմաստով»,- ասաց Նաղդալյանը:
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը 2015 թվականին մանաթի արժեզրկումից տասնյակ միլիոնավոր դոլարներ է աշխատել: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Եվրամիությունը չի համարվում օրենսդիր մարմին, այլ խորհրդատու մարմին է։ Մի քանի տարի առաջ Եվրամիությունն ընդունել է որոշում, որ Հայոց ցեղասպանությունն արժե ընդունել։ Իսկ Բունդեստագի այս որոշումը կապված է ներգերմանական խնդիրների հետ, ու ինձ համար ակնհայտ էր, թե ինչ հետևանքների դա կբերի։ Պարզ էր, որ թուրքերն ընդդիմադիր կեցվածք կընդունեն։ Գերմանիան դրանով լուծեց իր խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց ՌԴ-ից ժամանած քաղաքագետ Կարինե Գևորգյանը:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ է ստորագրել:L
Անկարան ուղիղ բանակցություններ չի վարում Մոսկվայի հետ խոցված «Սու-24» ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո, սակայն կարծում է, որ դրանք անհրաժեշտ են, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի արդյունքում Բանկը կկարողանա ֆինանսավորել Գործակալության թողարկած ապահովագրական վկայագրերով Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին՝ հետաձգված վճարային պայմանով արտահանումների դեպքում:
Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը թատրոնի արտիստներին ներկայացրել է իր երաժիշտ ընկերների հետ, ովքեր ևս նոր են ժամանել Հայաստան:
«Բարսելոնա» ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Լիոնել Մեսիի հետ: Ինչպես հայտնում է «Sport»-ը, «Բարսելոնա»-ն ցանկանում է, որ արգենտինացին մինչև կարիերայի ավարտը մնա իրենց ակումբում:
Հայկ Խանումյանը՝ Սամվել Բաբայանի և Դավիթ Բաբայանի որակումների մասին:
«Չնայած՝ տարբեր մեկնաբանություններ կան Հայաստանում, որ Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ էգոցենտրիկ և քաղաքական որոշում էր, Գերմանիան իր շահերից ելնելով դա արեց, այնուամենայնիվ, փաստաթուղթը միջազգային իրավունքի առումով շատ կարևոր երևույթ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նա նշեց նաև, որ այս պահին քննություն է ընթանում և իրավասությունների տարանջատման որոշակի հարցեր կան: «Ինչ վերաբերում է ԼՂՀ ՄԻՊ իրավասություններին, ապա պարոն Մելիքյանը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին ու կկարողանա ամբողջովին պատասխանել ձեր հարցերին»,-հավելեց Արման Թաթոյանը:
Հունիսի 8-9-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կիրականացնի 5 փրկարարական ջոկատների համատեղ վարժանք` ուժեղ երկրաշարժի սցենարով: Թեման` «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը»:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իրանում: 25-ամյա պաշտպանը Երևանի «Փյունիկ»-ից տեղափոխվել է Թավրիզը ներկայացնող «Տրակտոր Սազի» ակումբ:
Հունաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների որոշումը՝ Ռամադանի ընթացքում Ղուրան կարդալ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում, հայտնում է RIA Novosti-ն:
Ես դեռ հունվարին կանխատեսել էի, որ ապրիլ ամսին ադրբեջանական կողմը պատերազմ է սկսելու: Այսօրվա ասուլիսին այս մասին նշեց ՌԴ-ից ժամանած հայազգի քաղաքագետ Կարինե Գևորգյանը՝ ընդգծելով, որ իր հաշվարկներով՝ կարճատև պատերազմ կլինի նաև այս տարվա օգոստոսին:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր նպատակներից մեկը Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելն է:
«Ես չգիտեմ, թե իրականում ինչ է կատարվել Ղարաբաղում, լուրերն եմ լսել, կարդացել, որոնցում ասվում է, թե Խանումյանին ծեծել են, ինչի՞ համար, ովքեր, ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, պարզ չէ նաեւ լուրերից, որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած պահվածք, որը ոտնահարում է մարդու իրավունքները․.․»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Ռազմիկ Մարկոսյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը և միջոցներ կձեռնարկի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: