Հովհաննես Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ և առնվազն բրոնզե մեդալ ունի
Վենեսուելայում մեկնարկել է APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում է նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Հայ բռնցքամարտիկն իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ: Բաչկովը քառորդ եզրափակիչում առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդի նկատմ ամբ: Այս հաղթանակի շնորհիվ Բաչկովն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ կիսաեզրափակիչում հաղթելու դեպքում մեր մարզիկը ձեռք կբերի Օլիմպիական խաղերի ուղեգիր, որը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար կլինի 5-րդը: