
«Շուտով «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի երրորդ նորեկի մասին». Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ իր ակումբը գործնականում պայմանավորվել է հերթական նորեկի տեղափոխության շուրջ: Ամենայն հավանականությամբ, խոսքը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է: Ավելի վաղ, «կարմիր սատանաները» պայմանագիր են ստորագրել Զլատան Իբրահիմովիչի և Էրիկ Բեյիի հետ:
«Արդյոք պատրաստ ենք հայտարարել երրորդ ձեռքբերման մասին: Ոչ, սակայն դա շուտով տեղի կունենա: Մենք չորս դիրքերի համար խաղացողների ցանկ ենք կազմել, որոնք պետք է կազմը բալանսի բերեն: Ցանկանում եմ փոփոխություններ տեսնել կազմում, որպեսզի մենք կարողանանք պայքարել բարձր տեղերի համար: Մեր ակումբը պարտավոր է ամեն տարի հանդես գալ Չեմպիոնների լիգայում»,- championat.com-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մոուրինյոն: