Ժամը 18:00-ին մեկնարկելու է եռագույն օդապարիկի բացթողման արարողությունը, որին հաջորդելու են տարբեր խմբերի կատարումներ, այնուհետև բացվելու են Հայաստանի ու Արցախի երկու մեծ եռագույն դրոշները: Հայաստանի Հանրապետության դրոշը կունենա 125 մ, Արցախի Հանրապետության դրոշը՝ 100 մետր երկարություն:
ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 47 մլրդ 168 մլն դրամ
Գյումրիում «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի փակման հարցը շարունակվում է քննարկվել մարզի առողջապահության ոլորտում, կենտրոնն ունի պարտքեր, սեփական եկամուտներն ու պետության տրամադրած գումարները բավարար չեն:
Անշուշտ, անհրաժեշտ է Սահմանադրության տեքստային լուծումների կատարելագործումը, սակայն մեծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավակիրառական ապահովումը, այդ լուծումների և իրական կյանքի միջև անջրպետի հաղթահարումը:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 477.16 դրամ։
Ապրիլյան «Հրադադարից» հետո. զրույց մարտակերտցիների հետ:
«Բնակիչներն ասում են՝ ջրերի մեջ օձեր կան: Եթե ջրերի մեջ կան, բնականաբար, դուրս էլ կգան: Մենք նաև ԱԻՆ զանգահարեցինք, ասացինք այս խնդիրների մասին, նրանք պատասխանեցին, որ այս պահին չեն կարող օգնել, որովհետև չունեն տեխնիկա»:
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է Եվրո-2016-ի քառորդ եզրափակչում Իսլանդիայի հետ անցկացրած խաղի տպավորություններով: Հանդիպումը կայացավ Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում և ավարտվեց 5:2 հաշվով:
Մենք տեսնում ենք շղթա, արդեն խոսվում է, որ հավանական է երրորդ հանդիպումն էլ լինի ԱՄՆ-ում: Այս ամենը, ես կարծում եմ, որ խոսում է համագործակցության վերաբերյալ, այլ ոչ թե մրցակցության: Մյուս կողմից չմոռանանք, որ Ռուսաստանն իր նախաձեռնությունն ունեցել է նաև մինչ այժմ, դա ներկա փուլի խնդիր չէ: Հետևաբար այստեղ ինչ-որ առանձնահատուկ կամ անհանգստության արժանի բան գոնե այս պահին չեմ տեսնում:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի խոսքով՝ մրցույթը վերջին տարիներին անցկացվում է երկրորդ անգամ: Այն նախատեսված է եղել 2015 թվականից, սակայն ապրիլյան պատերազմից հետո որոշվել է, որ մրցույթի հիմնական ուղղությունը լինելու է ռազմարդյունաբերությունը:
Իսլանդիայի հավաքականի հարձակվող Էյդուր Գուդյոնսենը Եվրո-216-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետ (2:5) կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով:
2016 թվականի մայիսին ՀՀ տաքսիների միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 711 հազար մարդ։
«Գաղտնիք չէ, որ Սահամնադրությունը իրենից ներկայացնում է ոչ հասարակ իրավական ակտ, այսինքն՝ այնտեղ պարունակվում են այն հինարարար սահմանադրական արժեքները, որոնց վրա խարսխվում է պետությունը: Այնտեղ ամրագրված են պետության խորհրդանիշերը, լեզուն, պետական իշխանության կայացման հիմքերը: Ոչ պակաս նշանակություն ունեն մարդու և քաղաքացու իրավունքների վերաբերյալ դրույթները: Սահմանադրությամբ ամրագրված մոդելով է կառուցվում յուրաքանչյուր պետության պետական իշխանության համակարգը»,- նշեց Ղազինյանը:
Վերջիններս պարզաբանումներ են պահանջել 2013-2014թթ. Վրաստանում ձեռք բերված ենթադրյալ ինչ-որ պայմանավորվածությունների վերաբերյալ, ինչը քաղաքացին հերքել է։ Այնուհետեւ վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել՝ պահանջելով իրենց հանձնել 20.000 ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամները քաղաքացուց վերցրել են վերջինիս «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենայի բանալիները, որով նա գնացել էր հանդիպման՝ որպես պահանջված գումարը տալու երաշխիք։
Մաշկի վրա ձգվածության բծերն ի հայտ են գալիս շատ անսպասելի: Քաշի նույնիսկ չնչին ավելացումը կարող է նմանատիպ բծերի առաջացման պատճառ դառնալ:
Նախօերին մայրաքաղաքում հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Գ. Նժդեհի փող. 1-ից-34 համարների ջրամատակարարումը:
Գյումրու քաղաքապետարանի բռնցքամարտի մարզադպրոցի սան Ժորա Համազարյանը Մոսկվայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում WBO վարկանիշով նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մահացության 136 դեպքերից 2-ի (1 ավտովթար և 1 ինքնասպանություն) դեպքում զինծառայողները չեն գտնվել ծառայության մեջ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 4-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Կրկին անգամ նշում ենք, որ երկրի ու սահմանների անվտանգությունը իրականացնող ԶՈւ-երին աջակցելու լավագույն ճանապարհը զորահավաքային պատրաստությունն է, իսկ մյուս բոլոր ճանապարհները վտանգավոր են ու անթույլատրելի»:
Մարզական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենին
Նախնական քննության տվյալներով՝ հայտնաբերված փամփուշտներն ապօրինի պահած անձը՝ Թ.Մանուկյանը, առնչություն չունի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հետ, ուստիև՝ հայտնաբերված փամփուշտների մասով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և անջատվել առանձին վարույթ։
Հունիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արամի փողոցում գործող հյուրանոցում հափշտակել է քաղաքացու ճամփորդական պայուսակը՝ պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիս Սմոլինգի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան շտապ հոսպիտալացրել են:
«Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր նշանակմանը նվիրված հատուկ շնորհանդեսի ժամանակ մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին շշուկները:
Գերմանիայում լողափային սեզոնն սկսվելու հետ կտրուկ ավելացել է նաև քաղաքային բաց լողավազաններում սեքսուալ ոտնձգությունների թիվը, գրում է Bild-ը՝ հղում կատարելով Դյուսելդորֆի ոստիկանության բաժնին:
«Մինչև հիմա ջուրը տանս միջով գնում է: Տեսնում եք՝ տեխնիկան բերել են, բայց բերած տեխնիկան չի աշխատում, արդեն 7 հատ բերին ու հետ տարան: Հիմա Պեմզաշեն գյուղում՝ աղջկաս տանն եմ գիշերում»,- ասում է Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղից հետո տնից զրկված 70-ամյա Լյովա Մովրովյանը:
«Մենք 2013 և 2014թթ. կոնգրեսականների և սենատորների խմբի հետ հանդիպել ենք Ալիևի հետ Բաքվում: Մենք, իհարկե, խոսել ենք մարդու հիմնարար իրավունքների, խոսքի և մամուլի ազատության մասին»,- ասել է Սմիթը: