Հունիսի 18-20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու և սպանելու դեպքին ականատես են եղել տեղանքով երթևեկող ավտոմեքենաներում գտնվող անձինք:
Եղիշե Խաչատրյան ի սպանության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Ե. Խաչատրյանին սպանելու կասկածանքով:
Haqqin.az պորտալը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի նախապատրաստության պլանի, Ադրբեջանի բանակը հունիսի 19-24-ը օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և նրան ուղեկցող` կրթության ոլորտի պատասխանատու անձանց:
Հ. Մխիթարյանի խոսքով՝ համաձայնագիրն անցել է անհրաժեշտ ներպետական համաձայնեցման գործընթացը: Ըստ նրա՝ Համաձայնագրի վավերացումն անմիջականորեն շոշափում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներն ու խնդիրները: Համաձայնագրով Հայաստանի, Ռուսաստանի և երրորդ երկրների տարածքում արտակարգ մարդասիրական արձագանքման խնդիրների իրականացմանն աջակցելու համար Հայաստանի տարածքում հիմնադրվելու է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն:
«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում` Հայաստանում, որի ժողովուրդն առաջինը ստացավ Հիսուսի Ավետարանը». Հռոմի Ֆրանցիսկոս պապի հենց այս խոսքերով է սկսվում Հայաստան կատարելիք նրա այցի մասին իրազեկող նոր տեսահոլովակը:
Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հարկադիր կատարողն ալիմենտի գումարի չափը հաշվարկելիս կիրառել է ընտանեկան օրենսգրքի ոչ համապատասխան հոդվածներ: Ոչ ճիշտ է հաշվարկվել նաեւ այն ժամանակահատվածը, որի համար պետք է բռնագանձվեր ալիմենտ՝ կապված դիմումատուի որդու՝ չափահաս դառնալու հանգամանքի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
«Այսօր դիմել եմ կառավարությանը՝ առաջարկելով սեղմ ժամկետներում ստեղծել ավտոմեքենաների մաքսազերծման արժեքների և այդ արժեքի վրա ազդող գործոնների համացանցով հասանելի տվյալների շտեմարան, որի միջոցով քաղաքացիները կկարողանան հստակ որոշել համապատասխան մեքենայի համար վճարման ենթակա մաքսազերծման գինը»:
Եվրամիության երկրների արտգործնախարարների խորհուրդը հունիսի 20-ին կքննարկի Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը:
ԱՄՆ Պետդեպարտաﬔնտի աշխատակիցները նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ նրան խորհուրդ են տվել ռազմական գործողություն սկսել Սիրիայի կառավարական ուժերի դեմ և պետական հեղաշրջում իրականացնել մերձավոր արևելյան այդ երկրում:
«Ամեն դեպքում ուրիշ երկրում իշխանության բռնի տապալման կոչերը հազիվ թե ընդունելի լինեն Մոսկվայում: Բացի այդ, այս կամ այն ռեժիմի վերացումը դժվար թե այն է, ինչը կնպաստի ահաբեկչության դեմ պայքարի հաջող ծավալմանը: Դա կարող է տարածաշրանը ներքաշել լիակատար քաոսի մեջ»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:
Տարակուսանքին՝ չէ՞ որ երեխաները փոքր են, լուսանկարից էլ երեւում է, թե ինչ վախեցած են, Թովմաս Պողոսյանը հակադարձել է. «Ինչքա՞ն փոքր, իսկ որ երեք տարեկանի ձեռքին ավտոմատը դրած ճոճում են ամբողջ ֆեյսբուքով մեկ, փոքր չե՞ն»:
«Հայաստանում գործող բիզնես ասոցիացիաները, հետամուտ լինելով իրենց անդամակից ընկերությունների բարձրացրած խնդիրներին, հայտնում են իրենց մտահոգությունն ու անհամաձայնությունը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած, ապա նաև ՀՀ ԱԺ կողմից ընդունված Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ»:
«Նախատեսվում է ներդրումների փոխադրաձ խրախուսման, փոխադարձ պաշտպանության իրավական համակարգ ձևավորել: Իրավական կարգավորումներն իրականացվելու են փոխադարձ ներդրումներ իրականացնելու տեսանկյունից»,- նշեց Մելքոնյանը:
Հունիսի 17-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դա իսկապես արտահանման համար մրցունակ պրոդուկտ է, հիմա այն պահանջարկ ունի բազմաթիվ շուկաներում, և այստեղ մենք ունենք օբյեկտիվորեն լավ հեռանկարներ»,- կարծում է նա:
Համաշխարհային բանկը Ադրբեջանին հավելյալ 66,7 միլիոն դոլարի վարկ կհատկացնի, հայտնում է APA գործակալությունը:
Հունիսի 16-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1994 թ. ծնված Արսեն Բ.-ին, ով 2015 թ. հուլիսի 15-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ուրախությամբ եմ նշում, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել են 111 նոր ընկերություններ, որոնցից 98-ը ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր` ստեղծելով, ընդհանուր առմամբ, 470 աշխատատեղ:
«Նույն պահին տնակում են գտնվել նաեւ Անահիտի ամուսինը՝ Արգամ Ավագյանը եւ նրանց որդի Գեւորգը: Հողի ծանրությունից փլվել է միայն այն հատվածը, որի տակ անկողնում պառկած է եղել Անահիտը, իսկ հայրն ու որդին, բարեբախտաբար, անվնաս են մնացել: Հողաշեն այդ տնակը կառուցված է ավելի քան 60 տարի առաջ, եւ ծածկի փտած գերանը չի դիմացել թաց հողի ծանրությանը»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բելգիայի սենատոր, ԵԽԽՎ իրավական հարցերի ու ժողովրդավարության կոմիտեի նախագահ, Ադրբեջանի՝ մարդու իրավունքների հարցով զեկուցող Ալեբ Դեստեքսին:
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» Եվրոպայի Գրան Պրի մրցարշավը մեկնաբանելու մեկնած լրագրողներին կոչ է արել ուշադրություն դարձնել Ադրբեջանի կառավարության ռեպրեսիվ քաղաքականությանը:
Հունիսի 8-ին, ժամը 17.34-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ծովազարդ գյուղի հուշարձանների մոտ վրաերթի են ենթարկել մի աղջկա:
Հինգշաբթի Ուկրաինայի հավաքականն անսպասելիորեն պարտվեց Հյուսիսային Իռլանդիային (0:2), իսկ Գերմանիա – Լեհաստան խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Գերմանացիների և լեհերի հաշվին գրանցվեց 4-ական միավոր, և նրանք դարձան անհասանելի Ուկրաինայի համար (0 միավոր):
Ծագումով էթնիկ աֆղանցի Օմար Մատինը, որը 49 մարդու էր գնդակահարել ԱՄՆ Օռլանդո քաղաքի գեյ ակումբում, Facebook սոցցանցում գրառում էր կատարել, որտեղ կոչ էր արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին հրաժարվել ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվող ավիահարվածներից:
Հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Օռլանդոյի կենտրոնում՝ Amway Center շինության մոտ, որտեղ Օբաման հանդիպում էր զոհերի ընտանիքների հետ:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին:
Ոչ Մշակույթի նախարարության, ոչ Թաղման կառավարական հանձնաժողովի, այլ ինչ-որ երաժշտական դպրոցի տնօրենի որոշումն է դա եղել: Այդկերպ որոշել է հարգանքի տուրք մատուցել: