Բաժիններ՝

Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում մամուլի ասուլիս է հրավիրել. նա կատարվածը դավաճանություն է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում մամուլի ասուլիս է հրավիրել և մեկնաբանություններ տվել հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման վերաբերյալ: Թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը կատարվածը դավաճանություն է անվանել:

Թուրքիայի նախագահը կատարվածի պատասխանատու է հայտարարել «զուգահեռ կառույցին»: Նա նշել է, որ «ցանկացած իրադարձություն իր բարիքն ունի»` ընդգծելով, որ կատարվածը պատճառ կդառնա, որպեսզի իրենց զինվորականության շրջանում նոր զտումներ կիրականացնեն:

Էրդողանը, անդրադառնալով այն փաստին, որ հեղաշրջման կողմնակիցները կիրառել են F-16 տեսակի ռազմական կործանիչներ, նշել է. «Մենք F-16-ները գնել էինք երկիրը պաշտպանելու նպատակով: Սակայն հիմա F-16 թռցնողները եկել և ցանկանում են թույլ չտալ ուղևորներին վայրէջք կատարել կամ թռչել օդանավակայանից, և անգամ երկրի նախագահին են սպառնում»:

Լրագրողները հետաքրքրվել են զինված ուժերի գլխավոր շտաբ պետի վիճակով, ինչին ի պատասխան Էրդողանը ասել է, որ նրա մասին տեղեկություն չունի:

Կարդացեք նաև

Նախագահը հեղաշրջման դուրս եկած զինվորականներին հորդորել է հետ կանգնել սխալ ճանապարհից, վայր դնել զենքերը և նշել, որ սեփական երկրի կողմից տրամադրված զենքն այդ երկրի դեմ ուղղելը շատ ծանր կնստի նրանց վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս