![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում մեկ գիշերում 104 մարդ է սպանվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/1299313223_640x420.jpg)
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ումիթ Դյունդարը նոր տվյալներ է հրապարակել հուլիսի 15-ի գիշերը ձեռնարկված հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ գրանցված զոհերի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Աթաթուրքի օդանավակայանում լրագրողների եհտ հանդիպմանը Դյունդարը հայտնել է, որ մինչ այս պահը եղած տվյալներով` զոհվել է իշխանության կողմնակից 41 ոստիկան, 2 զինվոր և 47 քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1154 է:
Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1563 զինվոր: Հեղաշրջման կողմնակից 104 մարդ բախումներում սպանվել է: