Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում զինյալները հարձակվել են Liido Seafood ռեստորանի վրա, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, սպանվել է ավելի քան 20 մարդ, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկայում Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, որը համարվում է Հ1-ի վարչական բաժնի աշխատակից։
Անցած տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հայաստան գալուց հետո տասնյակ ազատամարտիկների հետ է հանդիպել: Նրա հանդիպումները անցել են նույն սցենարով. պատրվակը եղել է իր հոր` ազատամարտիկ Վալերի Վարդանյանի, այդ թվում նաև նրա զոհվելու հանգամանքների մասին հարցուփորձ անելը:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Սյունիքի մարզի դատախազի պաշտոնից: Արդարադատության երրորդ դասի խորհրդական Վազգեն Հարությունյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնից:
Գրիպով և սուր շնչառական վարակներով ապաքինմամբ դուրս գրված հղիներն ու երեխաները հիվանդությունից հետո ուժերը հնարավորինս արագ վերականգնելու, նոր վարակներից խուսափելու նպատակով շարունակում են մնալ բժիշների հսկողության ներքո:
Հիշում եք, իհարկե, մեր ունեւոր մարդկանցից մեկը թոշակառուներին տանում էր Սեւան, խորոված ուտեցնում եւ հետո մեկ ժամանոց հաղորդում էր պատրաստում, որտեղ այդ տարեց մարդիկ հազարումի ձեւով շնորհակալություն էին հայտնում իրենց «բարերարին»: Չեմ հիշում՝ այդ ակցիան ունե՞ր արդյոք ինչ-որ քաղաքական, նախընտրական ենթատեքստ, թե՞ ոչ, բայց իմ կարծիքով՝ դա մեծ նշանակություն չունի:
Երեկ Արիզոնա նահանգում՝ Բաղդադ քաղաքի մոտակայքում, F-16 կործանիչ է աղետի ենթարկվել, հայտնում է USA Today-ը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 22-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նավթի գների երկարատև անկումը Վենեսուելային, Կոլումբիային, Էկվադորին ստիպել է իրենց նավթը վաճառել դրա արդյունահանման գնից ցածր: Այսպես, Վենեսուելայի DCO ապրանքանիշի նավթը վաճառվում է 1 բարելի դիմաց 15 դոլարով, իսկ Կոլումբիայի Vasconia նավթի 1 բարելն արժե 21 դոլարից պակաս, հայտնում է korrespondent.net-ը:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան կես տարում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի շուրջ 22 հազար զինյալի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Դրիանը France24 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Այսօրվանից ԱՄՆ-ը սկսել է իրագործել առանց վիզայի ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի փոփոխության կիրառումը՝ համաձայն 2015 թ. ԱՄՆ մուտքի թույլտվության ծրագրի բարեփոխման և ահաբեկիչ ճանապարհորդների կանխման օրենքի: (այսուհետ՝ Օրենք):
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ ապաստանի կարիք ունեցող բոլոր փախստականներին ընդունելու փորձը կարող է ամբողջությամբ ապակայունացնել եվրոպական հասարակությունը, տեղեկացնում է BBC-ն:
Աղջնակին հիվանդանոցում խնամում էր տատը՝ Մարիետան: Աղջնակի ցրտահարվելու մասին լուրը շատ արագ տարածվեց, շատերը ցանկություն հայտնեցին օգնել ընտանիքին։ Խնդրի մասին տեղեկացան նաև Վանաձորի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովում, եւ սկսեցին զբաղվել այդ ընտանիքով։
Հունվարի 22-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր կարիերայի մասին: «Ես միշտ ասել եմ, որ «Բարսելոնան» իմ տունն է, և, որ ես ցանկանում եմ այստեղ ավարտել կարիերաս:
«Deloitte» կազմակերպության կատարած հաշվարկի համաձայն՝ լոնդոնցիների օգուտն «Էմիրեյթս» մարզադաշտում կազմել է 101,84 միլիոն ֆունտ:
«The Telegraph»-ը հրապարակել է հետաքրքիր պատմություն, որտեղ նշվում է, որ «Adidas» ընկերությունը շփոթվել է և «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի նոր ձեռնոցներն ուղարկել է «Չելսիի» մարզաբազա:
Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կրկին դատական քաշքշուկների մեջ է: Մայիսի 31-ին կկայանա դատական նիստ՝ հարկերից խուսափելու գործով:
Ինչո՞ւ էվթանազիան, որ օրենքով ընդունվել է որոշ, նաև քրիստոնյա, երկրներում Հայաստանում չի ընդունվում: Ես ունեմ հոգեկան հիվանդություն և համառորեն մտածում եմ, որ իմ չլինելը ճիշտ կլինի:
Սպիտակեղենի և սպիտակ իրերի կատարյալ սպիտակեցումը յուրաքանչյուր տնային տնտեսուհու երազանքն է: Ժամանակի ընթացքում սպիտակ իրերը դեղնում են կամ մոխրագույն դառնում, որն իրական խնդիր է դառնում:
Մի խոսեք հեռախոսով, եթե հեռախոսի լիցքավորումը միայն 1% է, քանի որ այս դեպքում հեռախոսի ռադիացիան 1000 անգամ ավելի բարձր է:
– Աստվածաշունչը մեզ պատվիրում է չհավատալ ճակատագրին: Բայց Հակոբին Աստված ասում է. «Ես եմ քո ամենակարող Աստվածը: Աճիր և բազմացիր: Ցեղեր և ցեղախմբեր պետք է ծնվեն քեզանից և թագավորներ պետք է ելնեն քո կողից: Այն երկիրը, որ տվել եմ Աբրահամին և Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը» (Ծննդ. 35: 11-12): Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մարդն ինքն է տնօրինում իր կյանքը:
«Մեր գլխավոր մենեջերը ստիպված էր գործ ունենալ ռուսական մաֆիայի նման ինչ-որ բանի հետ, որպեսզի ավարտեր գործարքը: Ոչ ոք չէր ցանկանում զիջել, բանակցությունները շատ դժվար էին ընթանում»,- Deseret news-ին է ասել «Ռեալ Սոլթ-Լեյքի» սեփականատեր Դել Լոյ Հանսենը:
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը և նրա հայրը նախորդ շաբաթ բանակցություններ են վարել «Ռեալի» ներկայացուցիչների հետ:
Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: Նիստում որոշում է կայացվել ս.թ. փետրվարի 20-ին անցկացնել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը:
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է հեռանալ ներկայիս ակումբից և տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով օրերս դարձել է ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքի» ֆուտբոլիստ, մեկնաբանել է իր այն միտքը, որտեղ ասում էր, թե որքան լավ էր խաղում Մոսկվայում, այնքան իրեն ավելի վատ էին վերաբերվում:
Շատերը կարծում են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո հաց չուտելով՝ հնարավոր է մի որոշ ժամանակում ազատվել մի քանի կիլոգրամներից: Շտապենք ձեզ ուրախացնել և տեղեկացնել, որ հնարավոր է նաև 18:00-ից հետո ուտել և չգիրանալ: