Անկարայում ոստիկանությունը բանակցում է Գլխավոր շտաբում գտնվող զինվորների հետ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից նոր տեղեկություններ են ստացվում` կապված զինված ուժերի գլխավոր շտաբը հետ վերցնելու ոստիկանության գործողությունների հետ: Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հաղորդում է, որ ոստիկանությունը մտել է գլխավոր շտաբ և բանակցություններ է սկսել այնտեղ գտնվող «անջատողական գյուլենական FETÖ/PDY խմբավորման անդամ զինվորների հետ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը հորդորում է նրանց հանձնվել: Ավելի վաղ ԶՈՒ գլխավոր շտաբից դուրս են եկել և հանձնվել են մոտ 700 անզեն շարքայիններ: