Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո չի տեսնում որևէ երկրի, որը կանգնած կլինի Ֆեթուլլահ Գյուլենի թիկունքում, ում թուրքական իշխանությունները համարում են ծավալված գործողությունների հիմնական մեղավորը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում կենտրոնացած, հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականների դեմ գործողությունն ավարտվել է:
Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին մասին արտահայտվել է ցուցաբերած շիտակ կեցվածքի համարը, այնուհետև տեղեկացրել է, որ առաջիկայում քննարկման կդրվի հեղաշրջման փորձ իրականացնողներին մահապատժի ենթարկելու հարցը։
Ֆրանսիայի բնակչության մեծամասնությունը՝ 64%ը, կարծում է, որ հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Ֆրանսիա մուտք գործող ներգաղթյալներն ահաբեկչության հիմնական աղբյուրն են:
Երկրները, որոնք աջակցում են իսլամական ընդդիմադիր Գյուլենին, կհամարվեն Թուրքիայի թշնամիներ: Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նրա խոսքով՝ Գյուլենը տեռորիստական կազմակերպության ղեկավար է, այդ պատճառով նրան ապաստան տվող երկիրը չի կարող համարվել Անկարայի դաշնակիցը:
Տանտերը դանակահարվել է գողությունը կանխելիս:
Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԿԳ նախարարություն:
Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 հերթապահ խումբը ոտիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների տներից մեկն, որտեղ նկուղում հայտնաբերել է կախված տղամարդու դի:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 16ին իր դեբյուտային խաղը կանցկացնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում: Այս մասին հայտնել է անգլիական ակումբը:
Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է արել հեղաշրջման փորձ ձեռնարկած թուրք զինվորականների կողմից իրենց երկրում վայրէջք կատարած ռազմական ուղղաթիռի վերադարձի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գյումրիում արտառոց դեպք է գրանցվել. անչափահաս քույրը դանակահարել է փոքր եղբորը:
«Այդպիսի միջադեպն առիթ է ստեղծում բանակը «զտելու»: Թուրքիայի զինուժում հասունացել է դժգոհություն՝ նախագահի վարած քաղաքականությունից: Եվ եթե գործն ավարտին հասներ, ապա զինուժի կողմից իշխանության գրավման արդյունքն ավելի լուրջ ու մասշտաբային կլիներ: Այս խափանման միջոցն օգնեց Էրդողանին՝ հասնել իր ուզածին»,- փորձագետից մեջբերում է անում Ren-TV հեռուստաընկերությունը:
«Ապագայում կատարվելիքը ժամանակը ցույց կտա, սակայն ամեն դեպքում մենք պետք է ջանքեր գործադրենք մեր քաղաքացիների շահերի պաշտպանության ուղղությամբ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Վիլմոտսը գլխավորել է Բելգիայի հավաքականը 2012 թվականին: Նրա ղեկավարությամբ հավաքականը վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ հասավ Աշխարհի առաջնության (2014թ.) քառորդ եզրափակիչ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նոր տվյալներ է հայտարարել երկրում հուլիսի 15-ի երեկոյան սկսված ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով գրանցված զոհերի և վիրավորների վերաբերյալ:
«Հեղաշրջման փորձը, փաստորեն, ձախողվել է: Քիչ առաջ էլ վարչապետն իր ելույթում ասաց, որ փորձը ձախողվեց, իրենք վերահսկում են: Բայց նաև ժողովրդին կոչ արեց, այնուամենայնիվ, դուրս գալ փողոցներ՝ Թուրքիայի դրոշներով: Հետաքրքիր է՝ եթե լիարժեք չեզոքացվել են հեղաշրջման կողմնակից զինվորականները, և իրենք վերահսկում են երկրում իրադրությունը, էլ ի՞նչ կարիք կար ժողովրդին այդպիսի կոչով դիմելու»:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:
Թուրքիայում հուլիսի 15-ին ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձ հետևում կանգնած է եղել երկրի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար Աքըն Օզթուրքը: Այս հարցում նրան աջակցել է փեսան` գնդապետ Հաքան Քարաքուշը:
Հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում‵ 38-390C:
Թուրքիայում ռազմական հեղաշրջում իրականացնելու գործով ձերբակալությունները զինվորականության շրջանում շարունակվում են: Շըրնաք նահանգում 309 զինվոր է ձերբակալվել:
Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձ ձեռնարկած յոթ թուրք զինվորի և մեկ քաղաքացիական անձի տեղափոխող ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում:
Հուլիսի 20-ին «Տաշիր» առևտրի կենտրոնում կմեկնարկի Armenian Brands նախագիծը, որը նպաստելու է հայրենական արտադրության զարգացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Տաշիր ինվեստ գրուպի» տնօրեն Լևոն Հակոբյանը:
Թուրքիայի ռազմածովային ուժերի գեներալ, ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալը հեղաշրջման փորձ իրականացրած զինվորականների կողմից առևանգվել է:
Հալէպի մէջ զոհուած է Գրիգոր Մինասեան անունով պատանի մը: Այս մասին լուրը ստացանք «Արեւելք»ի Հալէպի աղբիւրէն:
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր տեղի է ունեցել ՀՀ Նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումներն անցել են Հայաստան-Թուրքիա սահմանի ուժեղացված հսկողության:
Միջազգային տարբեր ավիաընկերություններ հայտարարել են դեպի Թուրքիա չվերթների հետաձգման մասին: Հետաձգվել է նաև Երևան-Ստամբուլ հուլիսի 16-ի 05:20-ին նախատեսված չվերթը:
Արդեն 2 ժամից ավելի է` լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար գեներալ Ումիթ Դյունդարը հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե անվտանգության կառույցների ու դատախազությունների կողմից ձեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ հեղաշրջման փորձը ճնշվել է:
Թուրքական Sondakika.com լրատվական կայքի հաղորդմամբ՝ իշխանություններին հաջողվել է հեռուստաընկերության շենքի դիմաց հավաքված ժողովրդի հետ ներխուժել շենք և ձերբակալել շենքը գրաված զինվորականներին: Ըստ կայքի՝ կա մոտ մեկ տասնյակ ձերբակալված: