Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել Նիսի ահաբեկչության համար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-­ին տեղի ունեցած ահաբեկչության համար:

Ինչպես հաղորդում է  Le Monde­ը, ԻՊ­ն Մուհամեդ Լահուաեջ Բուհլելին հռչակել է իր զինվորներից մեկը, ում գործողությունները պատասխան են եղել Իրաքի և Սիրիայի տարածքում հակաահաբեկչական կոալիցիայի քայլերի:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-­ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ:

Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ահաբեկչության հեղինակը Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է` Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31­-ամյա երիտասարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս