Բաժիններ՝

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. ժամանել մեծ թվով ոստիկաններ. shamshyan.com

Արդեն 2 ժամից ավելի է` լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիս-էջմիածին ավտոճանապարհի Հայանիստ գյուղի հայտնի խաչմերուկում երթևեկությունը կաթվածահար է եղել, քանի որ Գետաշեն գյուղի մոտ 4 հազար բնակիչ` ի նշան բողոքի, փակել են ճանապարհը` արդարացիորեն բարձրաձայնելով, որ գյուղը ունի տրանսպորտի լուրջ խնդիր ու պատկան մարմիները, այդ թվում` Կապի և տրանսպորտի նախարարությունը և Արարատի մարզպետարանը, չեն լուծում:

Բողոքի ակցիայի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի մեծ թվով աշխատակիցներ` Մասիսի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր գյուղապետի հետ գյուղացիներին համոզում են, որպեսզի բացեն ճանապարհը, իսկ իրենք խոստանում են, որ խնդրի մասին կտեղեկացնեն իրենց վերադասներին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս