Բաժիններ՝

Ռուս սահմանապահներն անցել են հայ­-թուրքական սահմանի հսկողության ուժեղացված ռեժիմի

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումներն անցել են Հայաստան­-Թուրքիա սահմանի ուժեղացված հսկողության: Այս «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մամուլի բաժնից:

Ռուս սահմանապահներն իրենց հայ գործընկերների հետ համատեղ իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների պահպանությունը, ինչպես նաև ծառայություն են իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-­թուրքական սահմանի երկարությունը 345 մետր է:

Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 194 մարդ (հեղաշրջման փորձի 104 մասնակից, իշխանամետ 90 մարդ): Վիրավորների թիվը հասնում է 1154-­ի:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից:

Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15­-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս