Դեպի Թուրքիա միջազգային չվերթները հետաձգվել են, այդ թվում` Երևան-Ստամբուլը
                                    Միջազգային տարբեր ավիաընկերություններ հայտարարել են դեպի Թուրքիա չվերթների հետաձգման մասին: Հետաձգվել է նաև Երևան-Ստամբուլ հուլիսի 16-ի 05:20-ին նախատեսված չվերթը: Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանը մեծությամբ երրորդ օդանավակայանն է Եվրոպայում: Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով փակվել էր նաև Ստամբուլի օդանավակայանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    