Բաժիններ՝

Զինվորականները գերեվարել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարին

Թուրքիայի ռազմածովային ուժերի գեներալ, ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Աբիդին Ունալը հեղաշրջման փորձ իրականացրած զինվորականների կողմից առևանգվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հեղաշրջման փորձի ժամանակ Ունալն Էսքիշեհիրում մասնակցելիս է եղել բարձրաստիճան զինվորականներից մեկի աղջկա հարսանիքին, երբ հինգ ռազմական ուղղաթիռ սկսել են կրակել այն ակումբի այգու վրա, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը:

Ուղղաթիռներից զինվորներն արագ իջել են և գերի վերցրել ոչ միայն Ունալին, այլև մյուս բարձրաստիճան հրամանատարներին: Այժմ փորձ է արվում կապնվել հրամանատարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031