Բաժիններ՝

«Ամեն պահի նոր շարժում կարող է սկսվել». Թուրքիայի նախագահականը կոչով դիմել քաղաքացիներին

Թուրքիայի նախագահականից պաշտոնապես կոչ են արել քաղաքացիներին հուլիսի 16-ի երեկոյան չլքել փողոցները և չցրվել: Այս հաղորդագրությունը տեղադրվել է Թուրքիայի նախագահականի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:

«Անկախ նրանից, թե այս ապստամբությունը որ փուլին կհասնի, այս երեկո շարունակելու ենք փողոց դուրս գալ և տեր կանգնել իրադրությանը: Քանի որ ամեն պահի նոր շարժում կարող է սկսվել»,- ասվում է նախագահականի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 90 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս