Հունաստանը մերժել է Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարողների ապաստանի խնդրանքը և ձերբակալել է նրանց

Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձ ձեռնարկած յոթ թուրք զինվորի և մեկ քաղաքացիական անձի տեղափոխող ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը:

Ուղղաթիռի ուղևորները Հունաստանից ապաստան են խնդրել: Նրանք ձերբակալվել են Հունաստանի տարածք ապօրինի մուտք գործելու համար:

Նախարարությունից հայտնել են, որ տեղական ժամանակով 10.45-ին ուղղաթիռն աղետի ազդանշան է տվել, ինչից 6 րոպե անց այն վայրէջք է կատարել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեպքի հետ կապված հորդորել է Հունաստան փախած 8 անձանց անմիջապես հանձնել իրենց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031