Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

«Ձեր երկարամյա գործունեությամբ Դուք կերտել եք բազմաթիվ գունեղ և տպավորիչ կերպարներ՝ հայ թատրոն և կինո բերելով նոր արտահայտչականություն, դերասանական խաղի նոր որակներ:

Ձեր ստեղծած կերպարները սիրվել են հանդիսատեսի կողմից ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք», – ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031