![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնել է ռազմաօդային ուժերի նախկին ղեկավարը. CNN Turk
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/854446.jpg)
Թուրքիայում հուլիսի 15-ին ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձ հետևում կանգնած է եղել երկրի ռազմաօդային ուժերի նախկին ղեկավար Աքըն Օզթուրքը: Այս հարցում նրան աջակցել է փեսան` գնդապետ Հաքան Քարաքուշը: Այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Ուշագրավ է, որ հուլիսի 15-ին Էսքիշեհիրում Թուրքիայի զինված ուժերի բոլոր բարձրաստիճան սպաներն ու հրամանատարները ներկա էին հակաօդային պաշտպանության հրամանատար Իլհան Շանվերի աղջկա հարսանիքին: Բարձրաստիճան զինվորականներից հարսանիքին միայն ներկա չի եղել Աքըն Օզթուրքը: