![](/banners/BeFunky-design.jpg)
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջը կասկածելով անհավատարմության մեջ` ինքնասպան է եղել. shamshyan.con
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/1962cfc029f870d4c54558393b966f3a.jpg)
Այսօր` հուլիսի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 հերթապահ խումբը ոտիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների տներից մեկն, որտեղ նկուղում հայտնաբերել է կախված տղամարդու դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 51-ամյա Ա. Հ.-ն էր:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է այն, որ ամուսինը կնոջը մեղադրել է անհավատարմության մեջ, ինչի համար էլ դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Մանրամասներն՝ այստեղ