Յըլդըրըմը Գյուլենի թիկունքում կանգնած երկիր չի տեսնում

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո չի տեսնում որևէ երկրի, որը կանգնած կլինի Ֆեթուլլահ Գյուլենի թիկունքում, ում թուրքական իշխանությունները համարում են ծավալված գործողությունների հիմնական մեղավորը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Երեկ երեկոյան տեղի ունեցած դեպքից հետո այս անձի (Ֆեթուլլահ Գյուլենի), այս մարդու, այս հանցախմբի առաջնորդի, այս ահաբեկչական խմբավորման պարագլխի հետևում կանգնած որևէ երկիր չեմ կարող տեսնել: Սրա հետևում կանգնած երկիրը Թուրքիայի բարեկամը չէ, Թուրքիայի հետ լուրջ պատերազմի մեջ է»,- ասել է Յըլդըրըմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031