Հունաստանը խոստացել է անմիջապես Թուրքիային վերադարձնել թուրք զինվորականների ուղղաթիռը

Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է արել հեղաշրջման փորձ ձեռնարկած թուրք զինվորականների կողմից իրենց երկրում վայրէջք կատարած ռազմական ուղղաթիռի վերադարձի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հունական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք անմիջապես Թուրքիային են վերադարձնելու թուրքական ռազմական ուղղաթիռը: Ինչ վերաբերում է ուղղաթիռում գտնված յոթ զինվորականներին և մեկ քաղաքացիական անձին, ովքեր ապաստանի խնդրանքով են դիմել Հունաստանին, զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ նրանց մասին հայտարարություն կանեն լիազոր մարմինները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031