«Դարի մեքենայությունը. Թուրքիայի հեղաշրջման փորձը գլոբալ ներկայացում էր». ԶԼՄ-ներ
Այն, որ Թուրքիայի հեղաշրջման փորձը մասշտաբային ներկայացում էր՝ ասում է ամերիկյան քաղաքագետների ռեակցիան: Իսկ ավելի շուտ՝ դրա բացակայությունը: Այս կարծիքին է քաղաքագետ Անդրեյ Մուխինը: Նրա կարծիքով՝ Էրդողանը բեմադրել է զենքով իշխանության գրավումը, որպեսզի զինուժում պաշտոնապես «զտում» անցկացնի:
«Այդպիսի միջադեպն առիթ է ստեղծում բանակը «զտելու»: Թուրքիայի զինուժում հասունացել է դժգոհություն՝ նախագահի վարած քաղաքականությունից: Եվ եթե գործն ավարտին հասներ, ապա զինուժի կողմից իշխանության գրավման արդյունքն ավելի լուրջ ու մասշտաբային կլիներ: Այս խափանման միջոցն օգնեց Էրդողանին՝ հասնել իր ուզածին»,- փորձագետից մեջբերում է անում Ren-TV հեռուստաընկերությունը:
Փորձագետը կարծում է, որ թուրքական առաջնորդի համախոհները ևս խառնված էին նրա պլանին այն իմաստով, որ շուտով սկսելու ենք հետևել «գլոբալ ներկայացման»: