Ֆրանսիացիների մեծամասնությունը ահաբեկչությունների հիմնական պատճառ են համարում միգրանտներին. հարցում
                                    Ֆրանսիայի բնակչության մեծամասնությունը՝ 64%ը, կարծում է, որ հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից Ֆրանսիա մուտք գործող ներգաղթյալներն ահաբեկչության հիմնական աղբյուրն են:
Ինչպես հաղորդում է Sputnik Armeniaն, IFor հետազոտական ընկերության կողմից 2016թ. փետրվարի 35ը 1499 մարդու շրջանում անցկացված հարցման արդյունքներով, նշված կարծիքը չի կիսում բնակչության 28%ը, իսկ 8%ը դժվարացել է պատասխանել:
Մեկ այլ նմանատիպ հարցում էլ ընկերությունն իրականացրել է Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում 3556 մարդու շրջանում:
Հարցին թե արդյոք քաղաքական գործիչները և լրատվամիջոցները բավարար և հավաստի տեղեկություններ տրամադրում են հանցագործ միգրանտների մասին՝ ֆրանսիացիների 67%ը բացասական պատասխան է տվել: Նույն կերպ է մտածում գերմանացիների 68%ը և
բրիտանացիների 46%ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    