Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե որ երկրները կդառնան Անկարայի թշնամիները

Երկրները, որոնք աջակցում են իսլամական ընդդիմադիր Գյուլենին, կհամարվեն Թուրքիայի թշնամիներ: Ինչպես հաղորդում է TASS-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նրա խոսքով՝ Գյուլենը տեռորիստական կազմակերպության ղեկավար է, այդ պատճառով նրան ապաստան տվող երկիրը չի կարող համարվել Անկարայի դաշնակիցը:

«Եթե այդ երկիրն ապաստան է տալիս ահաբեկչին, այդ երկիրը Թուրքիայի ընկերը չէ և Թուրքիայի դեմ թաքնված պատերազմ է վարում: Հեղաշրջման փորձի կազմակերպիչը պետք է պատժվի»,- ասել է նա:

Ֆեթուլլահ Գյուլենը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: Նրա ղեկավարած «Հիզմեթ» շարժման վրա են թուրքական իշխանությունները դնում երկրում հեղաշրջման փորձի պատասխանատվությունը: Գյուլենի գաղափարակիցները հերքում են նրա առնչությունն այս գիշեր տեղի ունեցած իրադարձություններին:

 

Տեսանյութեր

Լրահոս