«Վերջին իրադարձությունների հետ կապված՝ խորհրդակցությունների համար մենք Վիեննայից հետ ենք կանչել մեր դեսպանին, որպեսզի վերանայենք Ավստրիայի հետ մեր հարաբերությունները»,- ասել է Չավուշօղլուն:
Սերենա Ուիլյամսն ուսի վնասվածքի պատճառով հրաժարվեց Ցինցինատիի մրցաշարում մասնակցությունից, որից հետո կարող էր կորցնել առաջատարությունը համաշխարհային վարկանիշում: Առաջին հորիզոնականը մրցաշարում հաղթանակ տանելու դեպքում կարող էր գրավել Անգելիկ Կերբերը, բայց եզրափակչում գերմանուհին պարտվեց Կարոլինա Պլիշկովային և չկարողացավ վտանգազերծ անել իր հայրենակցուհի Շտեֆի Գրաֆի ռեկորդը (186):
«Սասնա ծռերի» խմբավորման անդամ Արամ Մանուկյանին քիչ առաջ շտապօգնության մեքենայով բերեցին Վերքաննիչ քրեական դատարան, որտեղ ընթանում է նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին բողոքի քննությունը:
Նվազագույնը 2 մարդ է սպանվել Ստամբուլում հրաձգության հետևանքով, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում օգոստոսի 3-ին հաղորդում էր ստացվել Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 148 հասցեի դիմաց տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ուղևոր, 2005 թ. ծնված Աննա Չոբանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ադրբեջանի APA գործակալությունը հայտնում է, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել Ադրբեջանի արդարադատության նախարարության պատիժների կրման պահպանության գնդում:
«Նարնջագույն մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է: Առկա է տարերային աղետների, վնասների պատճառման հավանականություն»,- ճշտել են օդերեւութաբանական ծառայությունում: Նման նախազգուշացում է գործում նաեւ Օրյոլի, Տուլայի, Վլադիմիրի, Ռյազանի, Լիպեցկի, Տամբովի եւ Ռուսաստանի կենտրոնական մասի այլ մարզերում:
Հպարտություն ապրեցինք նաև հայազգի այն մարզիկների համար, ովքեր հանդես գալով այլ պետությունների օլիմպիական հավաքականների կազմում, նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
«Չգիտեմ` ինչու են նրանք նման բաներ խոսում: Կարծում եմ` մի կողմից` դա նրանց հիմար ռազմավարության մասն է, մյուս կողմից` այդ ամենը բացարձակ իմաստ չունի: Երբեմն ինձ թվում է, թե այդ նախագահական արշավն անցնում է այլընտրանքային իրականությունում, որտեղ ես ստիպված եմ պատասխանել հարցերի` արդյո՞ք ողջ եմ, որքա՞ն է ինձ մնում ապրելու»,- պատասխանել է Քլինթոնը:
Իսրայելական ավիացիան գրոհել է Սիրիայի տարածքում կառավարական բանակի հրթռների գործարկման առաջնային դիրքերն այն բանից հետո, երբ սիրիական կողմից իսրայելական տարածքին ականանետից հարված է հասցվել, հայտնում է Jerusalem Post-ը:
Օգոստոսի 22-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 114 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ին, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
«Ձեր նվիրվածությամբ և ջանքերով Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը՝ հավաքելով, մշակելով, պահպանելով և տարածելով հայ ժողովրդական մշակույթի անգին գոհարները»:
Բրիտանական հայտնի Wales online պարբերականը պատրաստել է ցուցակ՝ բաղկացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 ֆուտբոլիստներից, որոնց մարզիչներն ավելի հաճախ հեռացրել են իրենց թիմերից մրցաշրջանի առաջին խաղերից հետո:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն կարծում է, թե Ռուսաստան-Հայաստան գազատարի ահաբեկչությունը երկրում աշնանը կայանալիք ընտրություններից առաջ կարող էր ձեռնտու լինել երկրի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, հայտնում է «Կոմերսանտը»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել 48-ժամյա դադար ապահովել Սիրիայի Հալեպ քաղաքում տեղի ունեցող մարտական գործողություններում՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Անգելա Մերկելը հայտարարել է Rhein-Neckar-Zeitung թերթին տված հարցազրույցում:
Նյու Յորքի հյուսիսային շրջանի հայազգի դաշնային դատախազ Ռիչարդ Հարթունյանը երկուշաբթի օրը ԱՄՆ գլխավոր դատախազ-արդարադատության դեպարտամենտի ղեկավար Լորետա Լինչի հրամանով նշանակվել է բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նախագահ, հայտնում է timesunion.com կայքը:
Իրանի Համադանի օդանավակայանից ռուսական ինքնաթիռների թռիչքները չեն կասեցվել, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, տեղեկացնում է TASS-ը:
Օրերս մի շարք ոչ պրոֆեսիոնալ մեդիա հարթակներով շրջանառվում է Տ. Մեսրոպ քահանա Արամյանի պաշտոնական հայտարարագրերի տվյալների մի «բացահայտում», որի նպատակն է արատավորել տեր հոր բարի անունն ու համբավը և թույն ու ատելություն սերմանել մեր հասարակության մեջ: Նյութը պատրաստողը չունի անգամ մի քանի պարզ տվյալներ արտագրելու և դրանք ճիշտ գործածելու ունակություն. իրար է գումարում անհամադրելի թվեր, իրար խառնում տարադրամները, չի տարբերում եկամուտը և ունեցած միջոցները:
Այս օրվա ամսաթիվն ընդունվել է դեռևս 1791 թ.-ին Սան Դոմինգոյի և Հայիթիի ստրուկների ապստամբության օրը: Այդ օրվանից էլ միջազգային մակարդակով դատապարտվել է ստրկությունը Աշխարհում ամենասոսկալի ողբերգությունը: Ցավոք այսօր էլ Աշխարհում դեռևս հազարավոր մարդիկ տուժվում են այդ անմարդկային ողբերգությունից, ստրկությունից և ստրկավաճառությունից:
Ախալքալաքը ներկայացուցիչ կունենա Վրաստանի խորհրդարանում նաև համամասնական ցուցակով, երեկ Ախալքալաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Գեորգի Կվիրիկաշվիլին` ներկայացնելով «Վրացական երազանքի»` Ախալքալաքիի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանում Հայաստան եկող գազամուղի ահաբեկչության նախապատրաստման գործով ﬔղադրյալներից մեկը` Վլադիմիր Ռուհաձեն, անժամկետ հացադուլ է սկսել, լրագրողներին տեղեկացրել է նրա փաստաբան Նինո Մահարաձեն: Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Թբիլիսիի քաղաքային դատարանը Հայաստան եկող գազամուղի պայթեցման նախապատրաստման գործով անցնող մեղադրյալների նկատմամբ որպես խափանման ﬕջոց է ընտրել կալանքը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Երկուշաբթի օրվանից Թուրքիայի պետավտոտեսչությունը սկսել է ավտոմեքենաների վրայից հանել FG տառերով պետական համարանիշները, որոնք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անվան սկզբնատառերն են, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Օգոստոսի 23-ին, ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանն ու Եվրամիությունը վերսկսում են բանակցությունները համագործակցության առկա մեխանիզմի շրջանակում, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:
Oxfam բարեգործական կազմակերպությունը մեղադրել է Բրիտանիայի նախարարների կաբինետին Սպառազինությունների առևտրի մասին պայմանագրի խախտման մեջ` Եմենում պատերազմող Սաուդյան Արաբիային զենք մատակարարելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել մասնակցել Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին՝ սեփական ցո
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կհրապարակվի Վալերի Պերմյակովի դատավճիռը: Ինչպես եւ սպասվում է՝ նա կդատապարտվի ցմահ ազատազրկման: Թերթի տեղեկություններով, սակայն, ռուս զինվորն իր պատիժը կրելու է ոչ թե Հայաստանում, այլ կուղարկվի ՌԴ` պատիժների կրման համար նախատեսված հաստատություն:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման եւ խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ: