
Սերենա Ուիլյամսը պահպանեց առաջատարությունը WTA վարկանիշում

Ամերիկուհին 184 շաբաթ անընդմեջ առաջին տեղում է և մոտենում է ռեկորդին:
Սերենա Ուիլյամսն ուսի վնասվածքի պատճառով հրաժարվեց Ցինցինատիի մրցաշարում մասնակցությունից, որից հետո կարող էր կորցնել առաջատարությունը համաշխարհային վարկանիշում: Առաջին հորիզոնականը մրցաշարում հաղթանակ տանելու դեպքում կարող էր գրավել Անգելիկ Կերբերը, բայց եզրափակչում գերմանուհին պարտվեց Կարոլինա Պլիշկովային և չկարողացավ վտանգազերծ անել իր հայրենակցուհի Շտեֆի Գրաֆի ռեկորդը (186):
Վարկանիշի 4-րդ հորիզոնական դուրս եկավ Ագնեշկա Ռադվանսկան:
WTA վարկանիշ, օգոստոսի 22
- Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)
- Անգելիկ Կերբեր (Գերմանիա)
- Գարբինիե Մուգուրուսա (Իսպանիա)
- Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)
- Սիմոնա Հալեպ (Ռումինիա)
- Վինուս Ուիլյամս (ԱՄՆ)
- Վիկտորիա Ազարենկո (Բելոռուս)
- Ռոբերտա Վինչի (Իտալիա)
- Մեդիսոն Կիզ (ԱՄՆ)
- Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան)
- Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան)
- Մարիա Շարապովա (Ռուսաստան)
Պատրաստեց Անի Գաբուզյանը