Բաժիններ՝

«Եզդի երեխաների և կանանց հետ ստրկության ընթացքում այնպես վարվեցին, որ նույնիսկ ամենաահավոր երազներում հնարավոր չէր տեսնել»

«Այս օրվա ամսաթիվն ընդունվել է դեռևս 1791 թ. Սան Դոմինգոյի և Հայիթիի ստրուկների ապստամբության օրը: Այդ օրվանից էլ միջազգային մակարդակով դատապարտվել է ստրկությունը Աշխարհում ամենասոսկալի ողբերգությունը:

Ցավոք, այսօր էլ Աշխարհում դեռևս հազարավոր մարդիկ տուժվում են այդ անմարդկային ողբերգությունից, ստրկությունից և ստրկավաճառությունից:

2014 թ.-ի օգոստոսի 3-ին Իսլամական պետություն կոչվող հրեշները հարձակվեցին Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և անխնա կոտորեցին բնակչությանն, իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ: Իսկ հազարավոր եզդի երեխաների և կանանց տարան ստրկության և ստրկավաճառության: Եզդուհիները 21-րդ դարում վաճառվեցին Մերձևավոր Արևելքում նույնիսկ Աղվանստանում: Եզդի երեխաների և կանանց հետ ստրկության ընթացքում այնպես վարվեցին, որ նույնիսկ ամենաահավոր երազներում հնարավոր չէր տեսնել:

Մինչև օրս էլ հազարավոր եզդիներ դեռևս գտնվում են ԻՊ-ի ստրկության և ստրկավաճառության մեջ, իսկ Աշխարհը դեռևս լռում է…

Աշխարհին կոչ եմ անում մասնակցել հիշատակի միջոցառումներին, մոռանալ տարբեր շահերը և բոլորին ազատել ստրկությունից անկախ ազգային պատկանելիությունից կամ դավանանքից»:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս