Օգոստոսի 21-ին, ժամը 22.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի հողատարածքներում այրվում է խոտածածկ տարածք:
Թուրքիան պահանջում է Գերմանիայից հանձնել 62 գործարարի, որոնք կապ ունեն թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, ում երկրի իշխանությունները մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
31 ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը ունեցավ իր պատմության ամենահաջող մասնակցությունը: 20 տարի դադարից հետո հայ հունահռոմեական ոճի ըմբիշ 98 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն: Ոսկե մեդալին մոտ էր հունահռոմեական ոճի մյուս հայ ըմբիշը` Միհրան Հարությունյանը, ում ոսկե մեդալը կողմնակալ մրցավարության պայմաններում հանձվեց Սերբիայի ներկայացուցչին:
Օտարերկրյա պետություններից հետ է կանչվել Թուրքիայի ԱԳՆ-ի շուրջ 300 աշխատակից, որոնք աշխատել են դիվանագիտական գերատեսչություններում, գրում է Anadolu գործակալությունը:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին՝ իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, կուսակցական է ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել: Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, ԿԸՀ-ից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ:
Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին և Հարավային Կորեային, որոնք մասնակցում են Ulji Freedom Guardian զորավարժություններին: Այս մասին հայտնել է Կորեային ժողովրդական բանակի գլխավոր շտաբը:
«Մինդուլ» թայֆունի պատճառով, որն անցած գիշեր հասել է Ճապոնիայի ծովափ, երկրում չեղյալ են հայտարարվել 387 ավիաչվերթներ, տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օգոստոսի 22-ին կանցկացնեն ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված Եվրամիության գագաթնաժողովին, որը սեպտեմբերի 16-ին գումարվելու է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Բանակցությունները կանցկացվեն Տիրենեյան ծովում՝ Վենտուենե փոքր հրաբխային կղզու ափերի մոտ, «Ջուզեպպե Գարիբալդի» իտալական ավիակրի վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական Գազիանտեպ քաղաքի վրա հարձակումը, որի հետևանքով սպանվել է 51 մարդ, իրականացրել է 12-14 տարեկան դեռահասը, հայտնում է BBC-ն:
Արցախ աշխարհ երկրապահական ուխտագնացության շրջանակներում մենք այսօր Մարտակերտում ենք՝ ռազմավարական նշանակության մի տարածքում, որի նկատմամբ միշտ էլ ախորժակ եւ հավակնություններ է ունեցել նենգադավ թուրք ազերին։ Բայց, ի պատիվ մարտակերտցու, ի պատիվ աշխարհասփյուռ երկապահ հայ ազգի, միշտ էլ թուրքի ախորժակը զսպվել է։
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց, այդ թվում` 60 կրակոց ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:
Անկախություն ձեռք բերելուց 25 տարի անց նախկին ԽՍՀՄ երկրների մոտ ժողովրդագրական ցուցանիշները խիստ տարբերվում են
Օգոստոսի 20-24-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Տիբեթական այս թեստը բավական հետաքրքիր արդյունքներ է ցույց տալիս։ Անհրաժեշտ է պատասխանել ընդամենը 3 հարցի։
Chanel նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը մասնակցելու է ինտերիերների դիզայնի ստեղծման նախագծին:
Harley-Davidson ընկերության Ավստրալիայի ներկայացուցչությունն իր YouTube-ալիքում հրապարակել է Marvel ընկերության հետ համատեղ ստեղծված գովազդային թրեյլերը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օրգանիզմի համար իդեալական քաշը տաբերվում է. շատ բան կախված է զբաղվածության տեսակից, կենսակերպից, սնունդից և այլն։
Բժշկուհի Ավալյանը հետազոտել է իրեն, երբ նայել է բերանի խոռոչը, ասել է, որ ատամների խնդիր ունի, պետք է ստուգվի, ինքը նրան պատասխանել է, որ ինքն այդ ժամանակ արդեն դիմել է համապատասխան բժշկի` ատամները սարքելու համար: Բժշկուհին իրեն ասել է, որ, երբ սարքի-վերջացնի, ներկայանա իրեն, սակայն ինքն ատամները չի սարքել, չի կարողացել շարունակել դրանց բուժումը ու այդ պատճառով չի ներկայացել բժշկուհուն:
Քաղցր և ճարպերով հարուստ ուտելիքները հանգստյան սեզոնի անբաժանելի մասն են կազմում: Սակայն հանգստի օրերի ավարտին մեզ մնում են կուտակված ավելորդ կիլոգրամներն ու տոքսինները, որոնք ազդում են ոչ միայն՝ մեր օրգանիզմի, այլև՝ կազմվածքի վրա:
Drivetribe սոցիալական ցանցի նախագիծը, որն ստեղծում են Top Gear շոուի նախկին հաղորդավարներ Ջերեմի Քլարքսոնը, Ռիչարդ Հեմոնդը եւ Ջեյմս Մեյը, հավաքել է ավելի քան 5 միլիոն ներդրումներ, հաղորդում է BBC-ն:
Բրիտանուհի գերմոդել Քեյթ Մոսը դարձել է Naked Cashmere բրենդի դեմքը: Տեսահոլովակը, որը մոնտաժվել է նրա հետ արված լուսանկարներից, հրապարակվել է YouTube-ում: Նկարահանումները կատարվել են ամայի լողափին, ֆոտոսեսիայի հեղինակը դարձել է նորաձեւության գերմանացի լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը:
Ֆրանկլինը ցանկանում էր շահել մի մարդու ուշադրությունն ու վստահությունը, ում ինքը դուր չէր գալիս։
Սերիալների սիրահարները միշտ ցանկանում են տեղեկացված լինել նոր եթերաշրջանների, էպիզոդների, սպասվող նորությունների մասին: Բացի այդ` անընդհատ կարիք է լինում գտնելու նոր, հետաքրքիր և ձեր ճաշակին համապատասխան սերիալներ: Առաջարկում ենք ծանոթանալ 3 հավելվածի, որոնք լավագույնն են սերիալների սիրահարների համար:
Շատերին թվում է, որ օլիմպիական ոսկե մեդալները պատրաստված են ոսկուց, արծաթե մեդալները՝ արծաթից, իսկ բրոնզե մեդալները՝ բրոնզից:
Հաճախ լսում ենք, որ քաղցրավենիքը մի շարք վնասներ կարող է հասցնել մեր առողջությանը և կազմվածքին: fithacker կայքն առաջարկում է համեղ և դիետիկ աղանդեր, որը չի ազդի ձեր կազմվածքի վրա:
Ենթադրենք, դուք և ձեր ընկերը/ընկերուհին արդեն որոշ ժամանակ միասին եք, ու ձեր հարաբերությունները շատ լավ են զարգանում: Սկսում եք մտածել, որ դա հենց այն է, ինչին այդքան երկար սպասում էիք: Հիմա ի՞նչ: Ավելի շուտ դուք կսկսեք մտածել այլևս ոչ ոքի հետ հարաբերություններ չսկսելու մասին: Չէ՞ որ նա ձեր միակն է:
Կիվիով էքսպրես դիետան այնքան արդյունավետ է, որ կստիպի մոռանալ մյուս բոլոր դիետաների մասին: Այս դիետան իր սննդակարգում ներառում է բազմաթիվ ուտելիքներ, որոնք կօգնեն ձեզ լավ զգալ և քաղցից «չմահանալ» դիետայի ժամանակ:
FOX ընկերության համար Բեն Աֆլեքն էկրանավորում է Ագաթա Քրիստիի «Մեղադրող կողմի վկան» ստեղծագործությունը: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը՝ ռեժիսորական ու պրոդյուսերական աշխատանքների հետ միասին, Աֆլեքը կխաղա ֆիլմի գլխավոր դերում: