Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Ավստրիայից

Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Ավստրիայից այդ երկրի հետ հարաբերությունները վերանայելու համար: Թուրքական Star թերթի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Վերջին իրադարձությունների հետ կապված՝ խորհրդակցությունների համար մենք Վիեննայից հետ ենք կանչել մեր դեսպանին, որպեսզի վերանայենք Ավստրիայի հետ մեր հարաբերությունները»,- ասել է Չավուշօղլուն:

Reuter լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Չավուշօղլուն նաեւ հայտարարել է այն մասին, որ Վիեննայից թուրք դեսպանին հետ է կանչել Ավստրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անցկացրած ցույցի պատճառով, երբ ակցիայի մասնակիցները եկել են Վիեննայում Շտեֆանպլատց հրապարակ, բախումներ են սկսվել քրդերի եւ թուրքական համայնքի ներկայացուցիչների միջեւ, որոնք սեփական երթը կազմակերպել էին այդ նույն ժամանակ:

Անկարան զայրացել է, որ Ավստրիան թույլատրել է ցույց անցկացնել Թուրքիայում «ահաբեկչական» համարվող PKK-ի ներկայացուցիչներին:

Տեսանյութեր

Լրահոս