«Համադանի ավիաբազայից ՌԴ ինքնաթիռների թռիչքները չեն կասեցվել». Ալի Լարիջանի

Իրանի Համադանի օդանավակայանից ռուսական ինքնաթիռների թռիչքները չեն կասեցվել, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, տեղեկացնում է TASS-ը:

«Թռիչքները չեն կասեցվել: Իրանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա: Ընդ որում` Լարիջանին հայտնել է, որ Համադանի «Շահիդ Նոժե» բազան «ոչ ոքի չի տրամադրվել մշտական հիմունքով, այլ օգտագործվում է վերալիցքավորման համար»:

Անցած շաբաթ Իրանի Համադանի ավիաբազայում տեղակայված Ռուսաստանի օդատիեզերական ուժերի «Տու-22Մ3» և «Սու-34» ռմբակոծիչները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:

Ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչները թռիչքներ էին իրականացնում ռուսական և Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայաններից:

Նշենք, որ ավելի վաղ Interfax-ը հայտնել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը դիմել էր Իրաքին և Իրանին` խնդրելով թույլատրել թևավոր հրթիռների թռիչքները նրանց օդային տիրույթում:

Տեսանյութեր

Լրահոս