Հայազգի Ռիչարդ Հարթունյանը կգլխավորի ԱՄՆ գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեն

Նյու Յորքի հյուսիսային շրջանի հայազգի դաշնային դատախազ Ռիչարդ Հարթունյանը երկուշաբթի օրը ԱՄՆ գլխավոր դատախազ-արդարադատության դեպարտամենտի ղեկավար Լորետա Լինչի հրամանով նշանակվել է բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նախագահ, հայտնում է timesunion.com կայքը:

Հաղորդվում է, որ Լորետա  Լինչը նաև նոր փոխնախագահ է նշանակել՝ Միչիգանի արևելյան շրջանի դաշնային դատախազ Բարբարա Լ. Մաք-Քուադին:
2009 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հարթունյանին նշանակել էր Նյու Յորքի դատախազ։

Դելմար քաղաքից Հարթունյանը 55 տարեկան է, 1983թ. ավարտել է հեղինակավոր Ջորջթաունի համալսարանը, 1986-ին` Օլբանիի Իրավաբանական դպրոցը:
ԱՄՆ հայկական իրավաբանների ասոցիացիայի անդամ է, ակտիվորեն ներգրավված է հայկական համայնքի կյանքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031