Բաժիններ՝

Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման. նա հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը, ներկայացնելով վճիռը, ապացուցված համարելով Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ« շահադիտական դրդումներով« զուգորդված՝ շորթմամբ« ավազակությամբ կամ բանդիտիզմով), ամբաստանյալին դատապարտեց ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից:

Դատախազ Գևորգ Գևորգյանը, ներկայացնելով մեղադրանքը, պահանջել էր ցմահ ազատազրկման դատապարտել Պերմյակովին՝ համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին« 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ« շահադիտական դրդումներով« պատվերով« ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ« ավազակությամբ կամ բանդիտիզմով)« 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ« 4-րդ կետերով (ավազակային հարձակում« որը կատարվել է բնակարան« պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով« զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը:

Հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 19-ի նիստում հրապարակել է պաշտպանական ճառը« որում նշել էր« որ իր պաշտպանյալը չի հերքել հանցագործություն կատարելու փաստը: Պաշտպանը որպես մեղմացուցիչ հանգամանք նշել էր Պերմյակովի 20 տարեկան լինելու« ժամկետային ծառայության մեջ գտնվելու« նախկինում դատապարտված չլինելու հանգամանքները« ինչպես նաև այն փաստը« որ չնայած Պերմյակովը չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ« սակայն ինֆանտիլ անձ է:

Պաշտպանյալի խոսքից հետո դատարանը վերջին խոսքի իրավունք տվեց ամբաստանյալին, սակայն վերջինս հրաժարվեց դրանից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս