Սերժ Սարգսյանը շնորհավորել է հղել Ժիրայր Ալթունյանին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր գործիչ, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել նրան առողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նոր հաջողություններ:

«Ձեր նվիրվածությամբ և ջանքերով Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը՝ հավաքելով, մշակելով, պահպանելով և տարածելով հայ ժողովրդական մշակույթի անգին գոհարները:

Ալթունյանական շնչով ու ճաշակով երանգավորված՝ անսամբլի երգացանկը ուղեցուցային է թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքահայ երաժշտախմբերի համար»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031