Թուրքիան Սիրիայի հյուսիսում գնդակոծել է ԴԱԻՇ-ի դիրքերը: Ենթադրվում է, որ Անկարայի աջակցությունը վայելող սիրիացի ապստամբներն այդ շրջանում պատրաստ են սկսել հարձակողական օպերացիա:
Օգոստոսի 21-ին Տեր Հովհաննես աբեղա Սահակյանը Գարեգին Բ-ի ծննդյան օրվա առիթով բաց նամակ էր գրել, որը բուռն քննարկումների պատճառ դարձավ: Հովհաննես աբեղա Սահակյանը՝ այժմ արդեն Վարդգես Սահակյանը, գրել էր, որ հոգեւորական եղած տարիներին իրեն հոգեւորական չի զգացել:
Բոսնիական սոճին (Pinus heldreichii), որն աճում է հյուսիսային Հունաստանի լեռներում, դարձել է Եվրոպայի ամենահին կենդանի օրգանիզմը: Ծառի տարիքը, որը որոշվել է դենդրոխրոնոլոգիայի միջոցով, կազմել է շուրջ 1075 տարի: Այս մասին հայտնել է Ստոկհոլմի համալսարանի մամուլի տեղեկագիրը:
Զինված ընդդիմության զինյալները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության ներքո, հայտնում է լրատվական SANA գործակալությունը` վկայակոչելով ոստիկանության վարչության ներկայացուցչին:
ՀՀ դրամով ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը 12.37% է, ԱՄՆ դոլարով ավանդներինը՝ 4.74%
Ուկրաինայի քաղաքացիների սոսկ 38 տոկոսն Է Ուկրաինան իրոք անկախ պետություն համարել, մինչդեռ երկրի բնակիչների կեսը հակառակ կարծիքն է հայտնել: Այս մասին են վկայում Ուկրաինայի անկախության հռչակման 25-ամյակի առթիվ Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հետ համատեղ Իլկո Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի կատարած հարցման տվյալները:
Լոնդոնի Քովենթ Գարդենի շրջանում կհայտվի է հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոյի եւ BD Hotels ընկերության հյուրանոցը, հաղորդում է The Real Deal-ը:
Հնդկաստանի բնակիչը մի քանի տասնյակ դանակ է կուլ տվել վերջին երկու ամսում, դրանք հանելու համար վիրաբուժական միջամտություն է պահանջվել:
Այրոցը թթվային ռեֆլեքս է, այսինքն՝ մարսողական հյութի մի մասը ստամոքսից ընկնում է կերակրափող և սուր այրոց է առաջացնում:
Միացյալ Նահանգների Cadillac ընկերությունը ներկայացրել է նոր կոնցեպտ-քար, որն ստացել է Escala անվանումը:
Sony ընկերությունը սեպտեմբերի սկզբին կներկայացնի իր PlayStation 4 ամենահանրաճանաչ կցուրդի երկու տարբերակ, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ազնիվ եղիր ինքդ քեզ հետ ու մի անհանգստացիր, թե ինչ կմտածեն քո մասին: Չափից շատ մեղքի զգացումը ու անտեղի ներողությունները նվազեցնում են ինքնահարգանքը: Ներողություն խնդրիր միայն այն ժամանակ, երբ դու իրոք սխալ ես գործել:
Իզուր չէ, որ հնդիկները քրքումն անվանում են դեղին ոսկի, քանի որ այն համարվում է աշխարհի ամենաօգտակար համեմունքներից մեկը: Քրքումով փիլինգը խորապես մաքրում է մաշկը, վերացնում է կնճիռները, խթանում է արյան շրջանառությունն ու կանխարգելում է բշտիկների առաջացումը: Ընդամենը 20 րոպե անց կզարմանաք դիմակի արդյունավետությունից:
Հայաստանի իշխանությունն ապրում է արևմտյան փողերով, բայց ռուսական, ոչ թե ռուսական, այլ պուտինյան մտածողությամբ, որը ցանկացած ընդդիմախոսի հետ վարվում է այնպես, ինչպես ժամանակին ասել է Պուտինը Գրոզնին ռմբակոծողների մասին՝ «мочить в сортире»։
Հազարավոր մրջյուններից կազմված «կենդանի լաստը» հայտնվել է տեսահոլովակում, որոնք այդ կառուցվածը կազմել են հեղեղման ժամանակ ջրից փրկվելու նպատակով: Տեսահոլովակը նկարահավնել է Տեխասի նահանգում, հաղորդում է Gizmodo-ն:
16 մետր երկարությամբ այս առագաստանավի տախտակամածին եղել է հինգ մարդ։ Նրանցից երեքը եղել են նավաստիներ, երկուսը՝ առեւտրականներ։ Բոլոր հինգ անձինք զոհվել են։ Հնդկաստանից բերված ապրանքներով բեռնված այս նավը Օնտարիո նահանգի Քինգսթոունի նավահանգստից ուղեւորվել է դեպի Նիագարա։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Աստանայում «Ղազախստանի ստանդարտացման եւ սերտիֆիկացման ինստիտուտ» հանրապետական պետական ձեռնարկության հարթակում օգոստոսի 18-19-ին անցկացվել է սեմինար, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները պատմել են Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգերի կիրառմ ան գործնական ասպեկտների մասին: Միջոցառմանը մասնակցել են Ղազախստանի լիազոր մարմինների, բիզնես-հանրակցության եւ համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչները:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թիվը կազմում է 202 839` բնակչության 6.7 տոկոսը, որոնցից 98 458-ը կանայք են, իսկ 8 016-ը` երեխաներ: Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից ստացել է 20 մլն դոլարի դրամաշնորհ` ողջ երկրի տարածքով մեկ էներգաարդյունավետությունը բարձրացնելու, ծախսերն, ինչպես նաեւ ածխածնի երկօքսիդի արտանետումը նվազեցնելու համար:
Ստարտափի հիմնադիր Արամ Ջիվանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ստացված մրցանակային գումարը օգտագործվելու է նպատակային և ուղղվելու է ինտելեկտուալ սեփականության հարցերը կարգավորելուն: Արամ Ջիվանյանի խոսքով՝ իրենց նախագծի համար ավելի նպատակային է արտասահմանյան շուկան:
«Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամներ են, եւ նրանց հետ տարվող աշխատանքը պետք է շարունակական լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
«Կոմերցիոն տեսանկյունից՝ Հարավային Ամերիկայում անցկացված առաջին Օլիմպիադան հաջողված էր
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին։
Ռաֆ Շակիրովը նշանանակվել է «АвтоВАЗ»-ի փոխնախագահ՝ ներքին և արտաքին հաղորդակցության գծով։
Թուրքիայի 11-դ նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդական, «Ենիչաղ» թերթի լրագրող Ահմեթ Թաքանը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ Սու-24 ինքնաթիռի միջադեպի պատճառով խաթարված հարաբերությունները վերականգնելու դիմաց Թուրքիան պետք է Ռուսաստանին 5 մլրդ դոլար փոխհատուցում կատարի:
Սպիները, կախված իրենց խորությունից, կարող են լուրջ կոսմետիկ խնդիր դառնալ, չնայած դրանք հաճախ անցավ են լինում:
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 31-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1964 թ. ծնված Մարինե Ա.-ի պարանոցից ոսկյա շղթան հափշտակելու և 140.000 դրամի վնաս պատճառելու մասին:
Իրանը պետք է ընդգրկված լինի ԼՂ հիմնահարցի բանակցություններում: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ինտեգրացման համաձայնագրի կնքումը հնարավոր կդառնա 2020-ական թվականների կեսերին: