Թեհրանում բացատրել են, թե ինչու է Ռոսաստանը շտապել հայտարարել իրանական օդանավակայանի օգտագործման մասին: Մոսկվան դա արել էր իսլամական հանրապետությունից առաջ, ինչի համար էլ ներկայումս Իրանի իշխանությունները բացահայտ հայտնում են իրենց դժգոհությունը:
Բրայզան գրում է, որ սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների երկար տարիների աշխատանքի արդյունք են եղել:
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Տիգրան Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը փոխելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Նա նշեց, որ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան: Ինչ վերաբերում է Մանուկյանի առողջական վիճակին, ապա, ըստ փաստաբանի, ամեն ինչ կարգին է:
Կովկասում չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման նախկին համակարգող, Վրասանում Գյուլենի դպրոցների կառավարիչ Հայաթի Քյուչյուքը հայտարարել է, որ Գյուլենը սպառնացել է Ադրբեջանի իշխանությունների նետել Կասպից ծովը, եթե վերջիններս շարունակեն ճնշել այդ երկրում իր հետեւորդներին:
Ադրբեջանի խոշորագույն բանկերը նախորդ շաբաթվա վերջին ամբողջությամբ դադարեցրել են արտարժույթի վաճառքը
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում խաղարկվեցին մեդալների վերջին 12 հավաքածուները:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից սահմանված 24-ժամյա հերթապահությունը հանվելու առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ջերմ ընդունելության է արժանանում թիմի երկրպագուների կողմից: «Յունայթեդ»-ի երկրպագուները Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին, փոխել են հայտնի կատարող Սթինգի «Englishman in New York» երգի բառերը և երգում ընդգրկել Մխիթարյանի անունը:
Ավարտվեց Ռիո-2016-ի վերջին մրցումային օրը: ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց ընդհանուր հաշվարկում, Ռուսաստանը 4-րդ տեղում է, Հայաստանը՝ պատվավոր 42-րդ:
Պայմանագրով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել ՀՀ դրամով, 11-13.8% տարեկան տոկոսադրույքով առևտրային և էքսպրեսս վարկեր ՝ նպաստելով Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանը և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների կայացման մեջ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրի քաղաքացիները սրընթաց կերպով կորցնում են նրա նկատմամբ վստահությունը, գրում է The Huffington Post-ը:
«Ամերիայի ձայնի» թղթակիցը Միհրան Հարությունյանի վերաբերյալ զրուցել է «Հայկական Ժամանակ» թերթի սպորտային մեկնաբան Արմեն Նիկողոսյանի հետ:
Այո, ԹՅՈՒՐ կարծիք է ձևավորվել այն մասին, որ իբր ԱՄՆ-ում ծնված հայ երեխան հենց միայն այդ հիմքով ազատվում է զինծառայությունից: Այս թյուրիմացության հիմքում այն իրողությունն է, որ ԱՄՆ-ում ծնված երեխան, հողի սկզբունքով ձեռք է բերում ԱՄՆ-ի քաղաքացիություն, սակայն մեր հայրենակիցները անտեսում են մի շարք տարրական իրավական հարցադրումներ:
Բրուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին ապահովագրական վճարումները գնահատվում են շուրջ 160 միլիոն եվրո: Այս մասին հայտնել է Derniere heure թերթը՝ վկայակոչելով Բելգիայի Assuralia ապահովագրորդների ասոցիացիան:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցրել է Համադանի ավիաբազայի օգտագործումը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Օգոստոսի 20-ին, ժամը 19.57-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1961 թ. ծնված Մարինե Գ.-ի տան վրա զինված հարձակում է կատարվում: Ժամը 20.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարինե Գ.-ն և հայտնել, որ Կարեն Ս.-ի հորեղբոր որդին Վերին Արտաշատ գյուղում կրակել է իր որդու վրա:
ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 20-ին` ժամը 14.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել են 1963 թ. ծնված Գևորգ Ե.-ին:
Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում հարսանիքի ժամանակ որոտացած պայթյունին զոհ է դարձել մինչև 14 տարեկան նվազագույնը 22 երեխա, հայտնում է Reuters-ը`վկայակոչելով երկրի իշխանություններին:
Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիների համար չեղյալ կհայտարարի վիզաներն այս տարվա հոկտեմբերից, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Զինծառայողի Հորեղբայրը` Ռուստամը, մեզ հետ զրույցում պատմել էր, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել. «Հայրը զանգահարել էր զանգին ադրբեջանցի է պատասխանել և ասել, որ այլևս չզանգեն: Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք: Մենք եղել ենք նաև Արցախում խոսել ենք իր հրամանատարների հետ և փոխանցել նրանց նաև զինվորի հեռախոսահամարը»,- պատմել էր մեր զրուցակիցը:
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն եւ նրա ընկերուհին՝ դանիացի մոդել Նինա Ագդալը, ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Նյու Յորքի նահանգում, նրանցից ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է «Նյու Յորք պոստ» թերթը՝ հղում անելով պատահարի ականատեսին:
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը հուլիսի 17-ին գրաված զինված խմբի անդամ Թորոս Թորոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը: Այս մասին տեղեկացրեց Թորոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
«Այո´, նա նշանակել է, Ռուսաստանում նոր դեսպանի թեկնածությունը համաձայնեցված է»,- ասել է գործակալության զրուցակիցը` մեկնաբանելով Մոսկվայում նոր դեսպանի նշանակման տեղեկությունը:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը խափանել Է ահաբեկչական գործողության իրականացումը: Ձերբակալվել է յոթ մարդ, որոնց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Սեփական անվտանգության ամրապնդման նպատակով Թուրքիան 239 կմ-անոց պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին, հայտնում է Anadolu գործակալությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ ոստիկանության 4 ծառայողների վերաբերյալ գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Գերմանիայի իշխանությունները խստացրել են հսկողությունը Շվեյցարիայի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Շվեյցարիայի ֆինանսների նախարար Ուլի Մաուրերին, որի պարտականությունների մեջ է մտնում նաև սահմանային ծառայության աշխատանքը:
Օգոստոսի 20-ին, ժամը 2.20-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են 1969 թ. ծնված Յաշա Ն.-ին, որը ապրիլի 27-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 166 հոդվածի 1-ին մասի /ավտոառևանգում/ մեղադրանքով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շաբաթ օրը Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո կոչ է արել հայտնաբերել պայթյունի համար պատասխանատվություն կրողներին և ակտիվացնել միջազգային ու տարածաշրջանային ջանքերը՝ ուղղված ծայրահեղականության դեմ պայքարին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում երեկ դարձյալ պայթյուն է որոտացել, հայտնում է Anadolu գործակալությունը: