Մոսկվայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Շոգի եւ հրդեհների ծագման սպառնալիքի կապակցությամբ օգոստոսի 23-ին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԴ-ի Հիդրոմետ կենտրոնը:

«Նարնջագույն մակարդակը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է: Առկա է տարերային աղետների, վնասների պատճառման հավանականություն»,- ճշտել են օդերեւութաբանական ծառայությունում: Նման նախազգուշացում է գործում նաեւ Օրյոլի, Տուլայի, Վլադիմիրի, Ռյազանի, Լիպեցկի, Տամբովի եւ Ռուսաստանի կենտրոնական մասի այլ մարզերում:

Օդերեւութաբանների տվյալներով՝ այսօր, ինչպես սպասվում է, Մոսկվայում օդի ջերմաստիճանը կհասնի 31 աստիճանի, իսկ մարզում՝ 32 աստիճանի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031