Հազիվ թե գեղեցիկ սեռի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր օգտվում են կոսմետիկայից, այն գնելիս շատ ուշադիր լինեն։ Որակյալ կոսմետիկայի գինը հաճախ չափազանց բարձր է։ Հաճախ տուփերի վրա չեն նշվում արտադրության օրը և պիտանելիության ժամկետները։
Գիտնականները վաղուց գիտեն այն մասին, որ կախված սեռից՝ մարդուն բնորոշ է մտածողության որոշակի տիպ՝ կնոջ կամ տղամարդու։ Ձեռքերի կառուցվածքի միջոցով կարող եք որոշել, թե ինչպիսին է ձեր մտածելակերպը։ Ուշադրություն դարձրեք մատների երկարությանը
Գիտե՞ք՝ ովքեր են ձեր նախնիները։ Ինչպե՞ս են նրանց անվանել, ի՞նչ ճակատագիր են նրանք ունեցել։ Եթե հենց հիմա ձեզ խնդրեն լրացնել տոհմածառը, քանի՞ սերունդ կարող եք նշել։ Պրակտիկան ցույց է տալիս, որ մարդկանց 90 տոկոսը դժվարությամբ է հիշում իր նախատատերի և նախապապերի անունները և շատ քիչ բան գիտի նրանց կյանքի մասին։
Ծնկներն օրգանիզմի ամենակարևոր հատվածներից մեկն են, քանի որ դրանք ապահովում են մարմնի ճիշտ դիրքը և շարժումները քայլելու, վազելու ընթացքում, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք պարզապես կանգնած ենք։
Ծառայությունն ստացել է Secret Conversations («Գաղտնի զրույցներ») անվանումը, այն հասանելի է բոլոր 900 մլն օգտարերերին: Գործառույթը թույլ է տալիս օգտատերերին ծածկագրել իրենց հաղորդագրությունները այնպես, որ ոչ ոք չի կարողանա ընթերցել դրանք, բացի երկու զրուցակիցներից, նույնիսկ իրավապահ մարմններն ու հատուկ ծառայությունները:
«Ես շատ եմ կոկաին օգտագործել իմ ամբողջ կյանքի ընթացքում, շատ: Բայց դա իմ կյանքն է, այդպես չէ՞: Ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ: Շատերն են կոկաին օգտագործում: Կոկաինը մենամարտի խթանիչ չի հանդիսանում: Ես, ի՛նչ է, անձնական կյանքի իրավունք չունե՞մ»,- ասել է Թայսոն Ֆյուրին։
Microsoft-ի 60-ամյա հիմնադիրի կարողությունը հասնում է 81 մլրդ դոլարի: Երկրորդ տեղում Amazon.com-ի ղեկավար 52-ամյա Ջեֆ Բեզոսն է: Մեկ տարվա ընթացքում նրա դրամագլուխն ավելացել է 20 միլիարդով՝ մինչեւ 67 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը եզրափակում է Berkshire Hathaway-ի 86-ամյա գլխավոր տնօրեն ՈՒորեն Բաֆեթը: Նրա կարողությունը Forbes-ը գնահատել է 65,5 մլրդ դոլար:
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը գլխավորել է Nord Stream 2 ընկերության՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նախագծի օպերատորի տնօրենների խորհուրդը:
Հեղինակավոր The Guardian պարբերականը հերթական անգամ կազմել է աշխարհի 60 ամենատաղանդավոր պատանի ֆուտբոլիստների ցանկը:
Զարմանալի չէ, որ Հայաստանում ոմանք վրդովվել են սփյուռքահայերի նախաձեռնությունից և կոչ արել նրանց տեղափոխվել Հայաստան, եթե իրենք իսկապես շահագրգռված են երկրի բարեփոխման գործում:
Բացի ներդրումային ինստիտուտից, գործարար աշխարհին աջակցելուց և նրա հետ գործընկեր լինելու հանգամանքից, առաջին հերթին պետք է հնարավոր արդյունավետություն ապահովի ընդերքի օգտագործման համար»,- նշեց Բոստանջյանը:
Կորպորացիան 2010 թվականից թողարկում էր Nexus հեռախոսներ՝ համագործակցելով սմարթֆոնների այլ արտադրողների հետ: «Pixel-ն առաջին սմարթֆոնն է, որն ամբողջությամբ ստեղծվել է Google-ի կողմից»,-հայտարարել է Օսթեռլոն:
Ջիջին «Յուվենթուսի» կազմում խաղում է 2001 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել «Պարմայում»: Թուրինյան ակումբի հետ Բուֆֆոնն 9 անգամ դարձել է Իտալիայի առաջնության հաղթող և 2 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Իտալիայի հավաքականի կազմում Բուֆֆոնն անցկացրել է 163 հանդիպում:
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուներից Գեղամ Պողոսյանը ընտրությանը մասնակցած 104 ընտրողներից ոչ միայն ոչ մի քվե չի ստացել, այլ նաեւ ինքն իր օգտին չի քվեարկել:
Ախալցխայի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի նախագահ Էդուարդ Այվազյանի կարծիքով, նույն տանը կարելի է կազմակերպել նաև ախալցխացի հանրահայտ մյուս հայազգի գործիչներին՝ Վարդգես Սուրենյանցին, Հակոբ Կոջոյանին, Կարպ Խաչվանքյանին նվիրված սրահներ:
Ներկայում Ֆրանսիայի նախկին նախագահներից յուրաքանչյուրին տրամադրվում է ծառայողական բնակարան, յոթ մարդուց բաղկացած անձնակազմ, որոնց աշխատավարձը վճարվում է պետական գանձարանից, ավտոմեքենա է ապրուստամիջոց տարեկան 65 հազար եվրոյի չափով: Հրամանագրի համաձայն՝ պետության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հինգ տարի անց աշխատակիցների թիվը կկրճատվի հինգ մարդով:
Այս ըմպելիքը հրաշալիորեն մաքրում է ամբողջ օրգանիզմը և նպաստում արյան ճնշման կարգավորմանը, այրում է ավելորդ ճարպը, պայքարում է դիաբետի դեմ և լավացնում նյութափոխանակությունը։ Ըմպելիքը պատրաստվում է բնական բաղադրիչներից, որոնք հեշտությամբ կարող են հասանելի լինել բոլորին։
Մենք միշտ արձանագրում ենք հրադադարի խախտումները, երբ դրանք տեղի են ունենում մեր ներկայությամբ: Այլապես մենք հիմնվում ենք տեղում հրամանատարների կողմից մեզ տրամադրված տեղեկատվության վրա: Կցանկանայի վերահաստատել, որ մենք միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար մանդատ չունենք:
«Վերջին տարիներին ավելի շատ ուշադրություն ենք դարձնում համայնքային գրադարաններին, որովհետև վերջին տարիներին դրանք գտնվում են մեղմ ասած ոչ ցանկալի վիճակում: 1990 թվականից հետո գրեթե 500 գրադարան է փակվել: Եղածները գտնվում են անհուսալի և խեղճ վիճակում: Նախ՝ վատ են գրադարանային պայմանները, շենքերը վերանորոգված չեն, գրքերի պահպանման խնդիր է առաջանում, դրանից բացի գրադարանները տարիներով չեն համալրվում»,-ասաց Հասմիկ Ղազարյանը:
Մարիան կարող է կորտ վերադառնալ 2017թ. ապրիլի 26-ին: Ի սկզբանե թենիսի համաշխարհային ֆեդերացիան որակազրկել էր նրան մինչև 2018թ. հունվարի 25-ը: Մարիան հանդիսանում է Մեծ Սաղավարտի մրցաշարերի հնգակի հաղթող: Որակազրկման պատճառ է հանդիսացել մելդոնիումի օգտագործումը, որի մասին թենիսիստուհին խոսոտովանել էր հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նամակի տակ, որն ուղարկվել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին, իրենց ստորագրություններն են դրել Հունգարիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Չեխիայի, Էստոնիայի վարչապետերն ու Լիտվայի նախագահը։
Պրահայի «Սպարտայի» մարզչական շտաբը հետաքրքիր պատիժ է մտածել ակումբի 2 ֆուտբոլիստների համար, ովքեր հեգնական արտահայտություններ են արել կին մրցավարների մասին: Որպես պատիժ՝ այս ֆուտբոլիստները կմարզվեն ակումբի կանանց հավաքականի հետ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Հանդիպմանը մասնակցել են անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անձամբ Բեյլն է խնդրել իր գործակալին բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Վալիացուն չի բավարարում այն, թե ինչպես են իրեն վերաբերվում իսպանական ակումբում:
Հայկական «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հոկտեմբերի 6-ին կանցկացնի առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջին Սուպերլիգայում: Որո՞նք են նորաստեղծ թիմի հետագա պլանները, ակնկալիքները, և ինչպիսի՞ն է թիմի մարզավիճակը: Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի, թիմի ավագ Ամիրան Ամիրխանյանի և Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:
Ռուսական «Известия»-ն խոսել է Մոսկվայի «Սպարտակի» և այդ թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի հարաբերությունների մասին:
«Պարզ է, որ Սիրիայի խնդրում առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև փոխըմբռնման հասնելու հակամարտության կարգավորման և արյունահեղության դադարեցման հույս չի լինի»,-ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը։
Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո շարունակել են իրենց բարբարոսական գործողությունները` հրթիռակոծելով Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդին պատկանող ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան՝ Fairmont Baku հյուրանոցի մոտ։
Մարզիչը «Սիթիի» կյանքի կանոնների մեջ ավելացրել է ևս մեկ խիստ կետ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, հիմա ֆուտբոլիստները դիետա են պահում, ընթրում են միայն միասին և չեն կարող օգտվել համացանցից ժողովների ժամանակ: