Կուտականում համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկը նույնիսկ իր օգտին չի քվեարկել

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցված թեկնածուներից Գեղամ Պողոսյանը ընտրությանը մասնակցած 104 ընտրողներից ոչ միայն ոչ մի քվե չի ստացել, այլ նաեւ ինքն իր օգտին չի քվեարկել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ-ից, Կուտականում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում էին 5 թեկնածու, որոնցից, ընտրությունների նախնական արդյունքներով, 47 ձայն շահել է գործող գյուղապետ Ահարոն Աբրահամյանը, 30 ձայն՝ Գայ Մկրտչյանը, 18 ձայն՝ Միքայել Խաչատրյանը, 7 ձայն՝ Արման Խաչատրյանը: Իսկ ահա հինգերորդ թեկնածուն՝ Գեղամ Պողոսյանը 0 ձայն է ստացել: Ինչպես հավաստեցին Կուտականի տեղամասային ընտրական հանձնաժողովից, թեկնածու Գեղամ Պողոսյանը մասնակցել է  քվեարկությանը: «Քվեարկությանը մասնակցել են նաեւ Կուտականում գրանցված նրա բարեկամները, սակայն ընտրել են այլ թեկնածուի»,- հաստատեցին տեղամասային ընտրական հանձնաժողովում:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս